В стадии разработки
«ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N691-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
12 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--- հունիսի 2023 թվականի, N ----Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 691-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» N 691-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման վերնագրում, 1-ին կետի 2-րդ ենթակետում «2022-2024» թվերը փոխարինել «2023-2025» թվերով.
2)Որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածներ NN 1-ի, 2-ի և 3-ի.
3)Ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետն ու Հավելված N 4-ը.
4)Ուժը կորցրած ճանաչել Որոշման 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
13.06.2023 - 28.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Общественное управление
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2330
Принт