Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում համատեղ ֆիլմարտադրությունն իրականացվում է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան և համարտադրող կողմերից յուրաքանչյուրն իր երկրում՝ համատեղ իրականացվող կինոնախագծի համար պետք է ստանա համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակը փաստող հավաստագիր, որը հնարավորություն կտա ստանալ ազգային ֆիլմի կարգավիճակ և օգտվել ազգային ֆիլերի համար սահմանված արտոնություններից:
Նշված կարգավիճակը դեռևս չի գործում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ոլորտի բարեփոխման նպատակով այն սահմանվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով և նեկայումս ենթակա է կիրարկման: Միաժամանակ, այն ապահովում է համատեղ ֆիլմարտադրության շրջանակում կողմերի համահավասար կարգավիճակի իրավական կողմը: Օրինակ Eurimages-ը, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջում է, որ աջակցվող նախագծերը ունենան համատեղ արտադրության պաշտոնական կարգավիճակ:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կամ դրա գործողությունը դադարեցնելու գործընթացի կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև համատեղ արտադրությամբ իրականացվող ֆիլմերի իրավակարգավորման անհրաժեշտությունից:
Հավաստագրված համատեղ արտադրության կարգավիճակը նշանակում է պետական որոշակի ֆինանսավորման համար անհրաժեշտ ազգային կարգավիճակի ձեռքբերում և ազգային ֆիլմերի համար նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն, այդ թվում վարձութային շուկայի ընդլայնում:
Հիմնական արտադրող երկիրը նախ ամբողջությամբ հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակը, որին հաջորդում են ֆինանսավորման ավելի փոքր մասնաբաժին ունեցող երկրները։ Հիմնական արտադրության երկիրը որոշվում է ֆինանսավորման մասնաբաժնով։
«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է հստակեցնել համատեղ արտադրություն համարվող ֆիլմերի բաղկացուցիչները՝ համաձայն օրենքով պահանջվող փաստաթղթերի, ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան համագործակցություն և ընդլայնել ազգային ֆիլմերի միջազգային տարածումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, համատեղ ֆիլմարտադրություն իրականացնող ֆիլմարտադրողների համար կստեղծվեն ազգային ֆիլերի համար սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություններ, կսահմանվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ, որը կնպաստի ազգային ֆիլմերի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը, ազգային ֆիլմերի միջազգային տարածմանը և ֆինանսական միջոցների գեներացմանը:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների և մեխանիզմների ստեղծումը, պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումը և ամրապնդումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեության ինստիտուտի ձևավորումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:
- Այլ տեղեկություններ.
Չկան: