Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ    2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1.8-րդ մասի դրույթներով:

1․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է միջնաժամկետ կտրվածքով համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսման հետ կապված իրավահարաբերությունները։

2. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Համայնքի ավագանու որոշման ընդունման նպատակը «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներով սահմանված պահանջների իրականացումը կատարելը և ապահովելն է։

3. Ենթաօրենսդրական իրավական ակտի՝ նորմատիվ  բնույթի  հիմնավորվածությունը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝

1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ։

Հայամայնքի ավագանին Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին օրենքի հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված է որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմին ընդունել նորմատիվ իրավական ակտ։ Այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար։

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն  չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին»  Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումը Մեղրի համայնքի բյուջեի ծախսերի և եկամուտների վրա ազդեցություն չի ունենա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                               Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

  • Обсуждалось

    13.06.2023 - 28.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Сюникская область муниципалитет Мегри

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2401

Принт