В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 498-Լ որոշման 2-րդ հավելվածի 1․1-ին կետում նշված դրույթներից, որով նախատեսվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ Նույնն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 9․1-ին կետում։ Միաժամանակ, 2023 թվականի հունվարի 12-ի N 2 արձանագրության քաղվածքի 22-րդ կետի պահանջով պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր մասով պետք է ուսումնասիրեին և վեր հանեին նախկինում ընդունված և մինչ օրս գործող իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
2022 թվականի հունիսի 9-ին ՀՕ-277-Ն օրենքի ընդունմամբ փոփոխություններ կատարվեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, որի կատարումն ապահովելու համար ընդունվեց ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշումը՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի։։ Դրա համաձայն, ի թիվս սոցիալական տարբեր ծառայությունների, խնամքի տրամադրման համար պետք է ստեղծվեր կառավարության առանձին որոշում, որն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին N 1744-Ն համարով։ Այս իրավական ակտերում սահմանվում են մի շարք հասկացություններ, որոնք դուրս են մղել մինչ այդ եղածները, այսպես՝ · «ծերանոց», «ծերերի ինտերնատ» և նպանատիպ այլ եզրույթները դարձել են տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն, որը ինքնին, ի թիվս երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոնների, համարվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, ինչպես և «մանկատունը», · «ծերերի և հաշմանդամների տներ» եզրույթին փոխարինում են «համայնքային փոքր տները», · «հաշմանդամ» բառը դուրս է եկել գործածությունից, կիրառվում է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը և ալն։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում։ Ներկա դրությամբ հաշվվում են կառավարության մեկ տասնյակից ավելի որոշումներ, որտեղ հանդիպում են վերոնշյալ և այլ բառեր, որոնք դուրս են եկել գործածությունից։ Սա ինքնին հակասում է սույն հիմնավորման 1-ին կետում նշված դրույթին, այն է՝ շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ Սույն նախագծի ընդունումից հետո գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի սոցիալական ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը հիմք ընդունելով հստակեցնել և ճշգրիտ անվանումները արձանագրել ենթաօրենսդրական բոլոր ակտերում։ |
6. |
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ |
|
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի, քանի որ ունի զուտ խմբագրական բնույթ։ |
7. |
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» |
|
ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 25-րդ պարբերության համաձայն՝ իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը՝ ապահովելու տարեցների համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավելու խնամքի որակը: |
-
Обсуждалось
13.06.2023 - 29.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2319
Принт