В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը նախապատրասվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու, ինչպես նաև ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման գործառույթները Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Միաժամանակ հարկ է նկատել, որ ներկայացվող Նախագիծը միտված է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից գործնականում աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն, ինչը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը համար։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց Ներքին գործերի նախարարությունը։
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվումեն սույն օրենքն ուժիմեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկաման գործառույթները սահմանել որպես Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներ:
Միաժամանակ, Անձնագրային և վիզաների վարչության և Միգրացիոն ծառայության միավորմամբ պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է որոշման 2-րդ կետի <դ> ենթակետը ճանաչել ուժը կորցրած, քանի որ Միգրացիոն ծառայությունն այլևս Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազումում գործող մարմին չէ:
Բացի այդ, նախագծով նախատեսված է գործող որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել նոր 17.8–րդ կետով, որի նպատակը կայանում է նրանում, որ թվայնացման ռազմավարության շրջանակներում ՆԳՆ միագրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում քաղաքացիներին էլեկտրոնային/առցանց/ եղանակով ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Նշված հանգամանքով պայմանավորված քաղաքացու համար հնարավորություն է ստեղծվել migration.e-gov.am հարթակում խիստ նույնացման պարագայում ներկայացնել առցանց դիմում և իր կամ իր անչափահաս երեխայի համար ստանալ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանք։ Նշվածը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին առանց անձնագրային ծառայություններ ներկայանալու կատարել վերը նշված գործարքը, քանի որ համակարգը անձի նույնացումն ապահովելու պարագայում ինքնաշխատ եղանակով ձևավորում է հաշվառման վերաբերյալ տեղեկանք՝ PDF ձևաչափով և ուղարկում դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։ Տեղեկանքը պարունակում է հսկիչ համար և արագ արձագանքման /QR/ կոդ, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական verify.e-gov.am հարթակի միջոցով ստուգել փաստաթղթի իսկությունն ու դրանում ամրագրված տեղեկությունները։
Նախագծի 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ամրագրված ընթացակարգը համապատասխանեցնել ներկայումս գործող կարգերին։ Մասնավորապես, ներկայումս նշված գործառույթներն իրականացվում են առցանց, ուստի լրացուցիչ գործողություններ կատարելու և ժամկետներ սահմանելու անհրաժեշտություն առկա չէ:
Նախագծով նաև նախատեսվում է որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 18-րդ կետի 3-րդ և 4-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած, քանի որ առանձին մատյան պահելու անհրաժեշտությունը բացակայում է, ներկայումս անձնագրային ծառայություններում դիմումները հաշվառվում են այբբենական մատյաններում, իսկ առաջիկայում փաստաթղթաշրջանառությունն իրականացվելու է բացառապես Մալբրի համակարգով և նախատեսվում է փաստաթղթային ամբողջ հիմքերը մուտքագրել նշված համակարգ և պահպանել էլեկտրոնային եղանակով:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգի վարման և սպասարկման գործառույթը կվերապահվի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ինչպես նաև էլեկտրոնային ծառայություններ մատուցելու հնարավորության ստեղծմամբ պայմանավորված քաղաքացիներին հաշվառման վերաբերյալ տեղեկանքները կտրամադրվեն առցանց եղանակով:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
12.06.2023 - 27.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Миграция и гражданство
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2334
Принт