«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ _____________ 2023 թվականի թիվ _____-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 22-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_________ թիվ____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման հետ կապված հարաբերությունները:
- Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումը վերադաձվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիք) 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերում՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման` սահմանված ժամկետում չկատարված պարտավորությունների բացակայության դեպքում։
- Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, եթե մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածով սահմանված՝ դրամական միջոցների ներդրման եղանակով, ապա դրամական միջոցների վերադարձը կատարվում է պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրած անձի (նրա իրավահաջորդի կամ լիազորած անձի) ներկայացրած դիմումի հիման վրա, որը ներկայացվում է սույն հավելվածի Ձև N 1-ին համապատասխան։
- Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը։
- Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման վերադարձը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Մաքսային մարմինը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո, սույն կարգի 13-րդ կետով սահմանված՝ դիմումի քննությունը մերժելու հիմքերի բացակայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է որպես մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված դրամական միջոցների վերադարձի վերաբերյալ սույն կարգի Ձև 2-ով սահմանված եզրակացություն: Եզրակացությունը կազմելուց հետո մաքսային մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացվում է համապատասխան միջոցների վերադարձը եզրակացության մեջ նշված բանկային հաշվին։
- Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, եթե մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվել է Օրենքի 52-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակներով, ապա պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի (նրա իրավահարջորդի կամ լիազորած անձի) դիմումի հիման վրա, որը ներկայացվում է սույն հավելվածի Ձև N 1-ին համապատասխան՝
- մաքսային մարմինը վերադարձնում է երաշխիքը, եթե Օրենքի 52-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ կատարվել կամ դադարեցվել են երաշխիքով ապահովված պարտավորությունները, կամ պարտավորություն չի առաջացել,
- լուծվում է մաքսային մարմնի ու երաշխավորի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով,
- լուծվում է մաքսային մարմնի ու մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի միջև կնքված գույքի գրավի պայմանագիրը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Այն դեպքում, երբ Օրենքի 54-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ գույքի գրավի պայմանագիրը կնքվել է գրավի առարկան մաքսային մարմին փոխանցելով, գույքի գրավի պայմանագրի լուծումից հետո մաքսային մարմինը ապահովում է գրավադրված գույքի վերադարձը գրավատուին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։
- Սույն կարգով սահմանված դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում պետք է լինի ստորագրված, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:
- Սույն կարգով սահմանված դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am)։
- Սույն կարգով սահմանված դիմումը և դրա հետ ներկայացվող փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով՝
ա) մինչև էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման համար համակարգի ներդրումը,
բ) այն դեպքում, երբ մաքսային մարմինը հնարավորություն չունի էլեկտրոնային եղանակով դիմումները ստանալու համար՝ մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով։
- Սույն կարգով սահմանված դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
- մաքսային մարմնի վերաբերյալ տվյալներ, որին ներկայացվել է պարտավորությունների կատարման ապահովումը,
- պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրած անձի վերաբերյալ տվյալներ,
- պարտավորությունների կատարման ապահովման եղանակի և ներկայացման ամսաթվի վերաբերյալ տվյալներ,
- պարտավորությունների կատարման ապահովումը դրամական միջոցների ներդրման եղանակով ներկայացված լինելու դեպքում՝ հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություններ, որին պետք է վերադարձվեն դրամական միջոցները:
- Սույն կարգով սահմանված դիմումին կից ներկայացվում են՝
- դրամական միջոցների ներդրումը հաստատող վճարման անդորրագիրը,
- ներդրված դրամական միջոցներով ապահովված պարտավորության կատարումը (դադարեցումը) հաստատող փաստաթղթեր,
- Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերը հաստատող փաստաթղթեր (երաշխավորության, գույքի գրավի պայմանագրերը)։
- Մաքսային մարմինը մերժում է սույն կարգով սահմանված դիմումի քննությունը հետևյալ դեպքերում՝
- եթե դիմումն ստորագրված է դրա ներկայացման համար լիազորություն չունեցող անձի կողմից կամ էլեկտրոնային ստորագրությունը վավեր ,
- եթե դիմումը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջներին:
Ձև N 1.
ԴԻՄՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
Դիմումատու
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
|
Խնդրում եմ վերադարձնել որպես մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված միջոցը.
1) Պարտավորությունների կատարման ապահովման եղանակը __________________________________________________________________________________________________________________________________________________________
|
2) Պարտավորությունների կատարման ապահովման եղանակի տրամադրման ամսաթիվը __________________________________________________________________________________________________________________________________________________________
|
3) Մաքսային մարմնի անվանումը __________________________________________________________________________________________________________________________________________________________
|
4) Դիմումատուի հաշվեհամար* ________________________________________________________________________________________________________________________________________________________
|
Դիմումատուի ստորագրությունը _______________________
Ամսաթիվը _______________________
*Նշված դաշտը լրացվում է պարտավորությունների կատարման ապահովումը դրամական միջոցների ներդրման եղանակով ներկայացված լինելու դեպքում:
Դիմումի ձևում՝
- «Դիմումատու» սյունակում լրացվում են` Իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն, կոնտակտային հեռախոսահամար: Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա նշվում են համապատասխան տեղեկությունները նաև լիազորված անձի վերաբերյալ:
- «Պարտավորությունների կատարման ապահովման եղանակը» տողում լրացվում է Օրենքի 51-54-րդ հոդվածներով սահմանված՝ պարտավորությունների կատարման ապահովման այն եղանակը, որը տրամադրել է որպես ապահովում։
- «Մաքսային մարմնի անվանումը» տողում այն մաքսային մարմնի անվանումը, որին տրամադրվել է պարտավորությունների կատարման ապահովումը:
- «Դիմումատուի հաշվեհամար» տողում լրացվում է իավաբանական անձի հաշվեհամարը, որին վերադարձվելու են դրամական միջոցների ներդրման եղանակով որպես ապահովում տրամադրված դրամական միջոցները։
Ձև N 2.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ___
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի՝
________________________________________________-ի ___ _________20____թ. դիմումի համաձայն՝
(իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ)
___ _________20____թ. դրությամբ որպես մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված՝
____________________________________________________________________________դրամ
(պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված դրամական միջոցների գումարը՝ թվերով և տառերով)
գումաը ենթակա է վերադարձման գանձապետական
_________________________________________________________________________ հաշվից:
(հաշվի համարը)
Նշված գումարը ենթակա է վճարման _________________ բանկի ______________________հաշվարկային հաշվին:
(անվանումը) (հաշվեհամար)
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ |
||
_____________________________________________ (Ա. Ա. Հ.) |
_______________________________ (պաշտոնը) |
______________ (ստորագրությունը) |
________ __________ 20 թ.
-
Обсуждалось
12.06.2023 - 30.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Финансовая, Экономическая
Просмотры 1849
Принт