Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Անհրաժեշտությունը

Կառավարության որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է Հայաստանի Հանրապետության   Կոտայքի  մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում բնակվող   երեխաների ուսումնական գործընթացը անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտությունից:

    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Աբովյան քաղաքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության ենթակայությամբ գործում է 3 ավագ դպրոց և 1 կրթահամալիր, իսկ ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ՝ 5 հիմնական դպրոց։

          Աբովյան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնասիրության արդյունքում  26.05.2023 թվականի դրությամբ կազմվել է ներքո նշված տեղեկատվությունը.

Մարզ

Քաղաք

Դպրոց

Աշակերտներ

Ուսուցիչներ

Անձնակազմ

Ընդամենը

7870

406

195

Կոտայք

Աբովյան

Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց

133

10

13

Կոտայք

Աբովյան

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց

1522

79

30

Կոտայք

Աբովյան

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց

483

25

21

Կոտայք

Աբովյան

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց

1237

57

10

Կոտայք

Աբովյան

Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոց

490

25

16

Կոտայք

Աբովյան

Աբովյանի Խ.Աբովյանի անվ. թիվ 1 ավագ դպրոց

286

21

19

Կոտայք

Աբովյան

Աբովյանի կթհահամալիր

768

40

30

Կոտայք

Աբովյան

Աբովյանի Ն.Վանյանի անվ. թիվ 5 հիմնական դպրոց

925

49

20

Կոտայք

Աբովյան

Աբովյանի Վ. Համբարձումյանի անվ. թիվ 10 հիմնական դպրոց

2026

100

36

         

 «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գտնվում է Աբովյան քաղաքի ծայրամասում /նախագծային  հզորությունը 1067 սովորող, ընդհանուր մակերեսը 5924 մ2/՝ Սարալանջ թաղամասում: Ավագ դպրոցը համարվում է թերբեռնված /133 սովորող/:

          Աբովյան քաղաքում գործող հիմնական դպրոցները գերբեռնված են և  երեխաների ընդունելությունը կազմակերպելիս հաճախ առաջանում են դժվարություններ (օրինակ՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցն ունի 1522 աշակերտ, նախագծային հզորությունը  960 է)։

                Կարգավորման նպատակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   առաջարկում է «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և սահմանել, որ դպրոցի գործունեության  առարկան     1-ին աստիճանի՝ (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի՝ (5-9-րդ դասարաններ), հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրերի իրականացնում է: 2023-2024 ուսումնական տարվանից ավագ  դպրոցի    10-րդ դասարանում սովորողների  ընդունելություն չկատարել՝ մարման կարգով ապահովելով  11-12-րդ դասարանների սովորողների ուսումնառության բնականոն ընթացքը։

Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է  Կրթության և գիտության նախարարության կողմից:

     Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել սովորողների՝ հիմնական կրթություն ստանալու  իրավունքը:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝  հանրակրթության  ոլորտում առկա  խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը  մինչև 2026 թվականը հանրակրթության  նոր չափորոշիչների  ամբողջական ներդրումը հանրապետության հանրակրթության դպրոցներում:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    06.06.2023 - 22.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2395

Принт

Предложения

Դավիթ Վանյան

21.06.2023

Ողջունելի է ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նախագիծը, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո, ցանկանում եմ ներկայացնել մի քանի մտահոգիչ հարցերի վերաբերյալ առաջարկություններ... 1. Դպրոցի ազատ մասնաշենքում են գտնվում Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը ՝ 1522 աշակերտով , ուսուցչական համակազմով: Դպրոցը գտնվում է Սարալանջ թաղամասում, որտեղ 700մ հեռավորության վրա գտնվում է նաև Աբովյանի թիվ 8 հիմնկան դպրոցը 490 աշակերտներով: Ստացվում է այնպես, որ այս պահին Սարալանջ թաղամասում գտնվելու է 3 հիմնական դպրոց: 2. Շրջանառվող նախագծով դպրոցը դադարեցնելու է 2023-2024 ուստարվա 10-րդ դասարանցիների ընդունելությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել է 1-ին դասարանցիների հայտագրումը, և դպրոցը դեռևս չունի հիմնական դպրոցի կարգավիճակ և ընդգրկված չէ 1-ին դասարանցիների հայտագրման համակարգում, ամենայն հավանականությամբ դպրոցը չի կարողանալու ընդունել 1-ին դասարանցիների: Ստացվում է, որ դպրոցը ունենալու է 11-րդ, 12-րդ դասարաններ և լավագույն դեպքում նաև 1 առաջին դասարան,և դպրոցի ուսուցիչները կանգնելու են կրճատման վտանգի առաջ: Հաշվի առնելով, որ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը 2024 թ –ին տեղափոխվելու է իրենց վերակառուցված դպրոց, առաջարկում եմ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցին թույլ տալ բացի 1-9-րդ դասարանների ընդունելությունից, հայտարարել նաև 10-րդ դասարանցիների ընդունելություն: Հաշվի առնելով առաջարկը ՝ կխուսափենք ուսուցիչների կրճատումից և դպրոցը կունենա ժամանակ պատշաճ ձևով հանրությանը իրազեկելու դպրոցի նոր կարգավիճակի մասին:

Узнать больше