В стадии разработки
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.1-ին հոդված.
«Հոդված 3.1. Մաքսային ծառայողը
- Մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մաքսային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է մաքսային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ մասեր.
«3․1. Մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածով և 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի կամ մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։ Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
3.2. Մաքսային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն մաքսային ծառայողին, որը մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով մաքսային ծառայության պաշտոնից:
3.3. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ առաջանալու հիմքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում «Մաքսային» բառը փոխարինել «Բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողների` մաքսային» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
06.06.2023 - 21.06.2023
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1809
Принт