В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2019 թվականին Հայաստանի Հանրապետության նախարարությունը անվանափոխվել է շրջակա միջավայրի նախարարության։ Անվանափոխությամբ պայմանավորված մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Քանի որ անվանափոխության արդյունքում առաջնահերթ միջոցառումներից էր նախարարության պաշտոնական նոր կայքի ստեղծումը և դրանով պայմանավորված փոփոխվել է պաշտոնական կայքին հղումը, ուստի՝ www.env.am կայքի գործարկմամբ դադարեցվել է www.mnp.am կայքի գործարկումը։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծով կճշգրտվի շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի հղումը, ինչը հնարավորություն կտա հասարակայնությանը տեղեկատվության միջոց ծառայող նախարարության պաշտոնական կայքից օգտվել և ծանոթանալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակվող փաստաթղթերին։
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N217-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Обсуждалось
01.06.2023 - 16.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2573
Принт