Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը հաստատելու մասին
-
1 - За
-
10 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--մայիսի 2023 թվականի N ---Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2023թ.
___________ __ - ի
N ______ որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը։
- Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն անցնում են պարզեցված կարգով՝ ազատվելով նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից։
- Նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների, փոխվարչապետերի, միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ղեկավարների և նրանց լիազորած պաշտոնատար անձանց, Սահմանադրական դատարանների նախագահների, գլխավոր դատախազների, նախարարների և նախարարին հավասարազոր կամ ավելի բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների գլխավորած պատվիրակությունները։
- Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, իրենց ձեռքի իրերը և ուղեբեռը ազատվում են անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից։
- Օդանավակայաններում տեղակայված անցման կետերում պաշտոնական պատվիրակությունների կազմի, մեկնման և ժամանման տվյալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համար հիմք է հանդիսանում ժամանող կողմի դիմումը ստանալուն պես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության կողմից օդանավակայան հասցեագրված գրությունը։
- Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանցից բացի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հայտի հիման վրա՝ այլ պաշտոնատար անձինք, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը կարող են ազատվել անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման և նույնականացման գործընթացն անձամբ անցնելու ընթացակարգերից։
-
Обсуждалось
31.05.2023 - 15.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Международные отношения
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 3224
Принт