Добавить в избранное
В стадии разработки
««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
5 - За
-
9 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 30.05.2023 23:38:59 | Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետից ամբողջությամբ բացառել <<կամ բացակայության մասին>> բառակապկցությունը` ակտիվների բացակայության ապացույցներ ներկայացնելու պահանջն անհամաչափ սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը՝ միակողմանիորեն սպասարկելով բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների շահերը | Չի ընդունվել | Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորման նպատակն է նվազեցնել կամավոր սնանկության դիմումների ներկայացման չարաշահումները և միտված չէ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելուն, կամ սնանկության վարույթը անհարկի ձգձգելուն, բարդացնելուն, պարտապանի համար ֆինանսական հավելյալ բեռ առաջացնելուն: Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում պարտապանի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկությունները հնարավորություն են տալիս դատարանին ողջամտորեն և օբյեկտիվորեն պարզել դիմումատուին պատկանող գույքի, ինչպես նաև գույքային իրավունքների առկայության կամ բացակայության փաստը դիմումը ներկայացնելու պահի դրությամբ: Նման պահանջի սահմանումը ինքնանպատակ չէ, քանի որ դրանց առկայության պայմաններում է միայն, որ դատարանը հնարավորություն կունենա սնանկության մասին դիմումի քննության արդյունքում հանգել համապատասխան հետևության՝ դիմողի մոտ սնանկության հատկանիշների առկայության մասին: |
2 | Տիգրան Ստեփանյան 30.05.2023 23:43:36 | Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետից հանել <<և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններից>> բառակապկցությունը կամ սպառիչ մատնանշել դրանք | Չի ընդունվել | Հարկ է նշել, որ նշված ձևակերպումը կիրառվում է նաև «Սնանկության մասին» օրենքի 13-րդ, 15.4-րդ, 19-րդ հոդվածներում, մասնավորապես օգտագործելով՝ -պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմին, - անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններ: |
3 | Տիգրան Ստեփանյան 30.05.2023 23:47:37 | Նախագծի 2-րդ հոդվածի 10-րդ կետը բացառել՝ դատարանի մատչելիության չափազանց անհարկի սահմանափակում է, պարտատիրոջը փաստորեն տրվում է պարտապանի կամավոր սնանկության դիմումի վարույթ ընդունվելը բացառելու գործիք։ | Ընդունվել է | Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կարգավորման 10-րդ կետը Նախագծի լրամշակման արդյունքում հանվել է: |
4 | Տիգրան Ստեփանյան 31.05.2023 00:03:43 | Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետում <<իրենց պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությունը փոխարինել <<պարտապանին պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությամբ։ Իսկ <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը կառավարչին հանձնելու պահանջի հիմնավորումը>> բառակապակցությունը փոխարինել <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը պարտապանին պատկանելու հիմնավորումը>>։ Հակառակ դեպքում այլ անձանց գույքային իրավունքների կոպիտ խախտման իրական վտանգ է ստեղծվում։ | Չի ընդունվել | Հարկ ենք համարում նշել, որ «Սնանկության մասին» օրենքի 77.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում է պարտապանին պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև երրորդ անձանց պատկանող` անշարժ գույք հանդիսացող ապահովված իրավունքի առարկան վաճառելու թույլտվության միջնորդության մեջ կառավարիչը ներառում է պահանջ` վտարելու անշարժ գույքը զբաղեցնող սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով: Հետևաբար Նախագծի Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետում Օրենքի 77.1-ին հոդվածի 1-ին մասի տրամաբանությամբ ներառվել է նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շարժական գույքը կառավարչին հանձնելու կարռուցակարգ: Ինչ վերաբերում է գույքը պարտապանին պատկանելու վերաբերյալ հիմնավորմանը, ապա հարկ է նշել, որ կառավարիչը միայն նման միջնորդությամբ կարող է հանդես գալ, եթե գույքը պատկանում է պարտապանին, կամ նաև երրորդ անձին և հանդիսանում է ապահովված իրավունքի առարկա: Հակառակ պարագայում, ըստ առաջարկվող կարգավորման, կառավարիչը նման միջնորդությամբ չի կարող դիմել դատարանին: Արդյունքում, կառավարիչը միջնորդությամբ պետք է հիմնավորումներ ներկայացնի միայն գույքը կառավարչին հանձնելու պահանջի վերաբերյալ: |
5 | Տիգրան Ստեփանյան 31.05.2023 00:03:43 | Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության մեջ <<մեկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությունը փոխարինել <<երկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությամբ։ Մեկշաբաթյա ժամկետում այդ անձինք անգամ չեն հասցնի ձեռնարկել իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը կազմակերպելուն ուղղված միջոցներ, այդ թվում՝ դիմել փաստաբանի։ | Չի ընդունվել | Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվել է կառավարչի հնարավորությունը՝ պարտապանին կամ երրորդ անձին (եթե գույքը տիրապետվում է այլ անձի կողմից՝ փաստացի տիրապետողին) պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույքը կառավարչին հանձնելուն պարտավորեցնելու միջնորդությամբ դատարան դիմելու համար։ Նույն կարգավորմամբ սահմանվում է նաև, որ կառավարչի միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Այսինքն՝ նախատեսվել է նշված անձանց իրավունքների պաշտպանության համար ողջամիտ ժամկետ, որը կարող է իրացվել դատարան առարկություններ ներկայացնելու միջոցով: Բացի այդ, «Սնանկության մասին» օրենքի 77.1-ին հոդվածի 2-րդ մասում համանման կարգավորման դեպքում ևս սահմանված է առարկություններ ներկայացնելու մեկշաբաթյա ժամկետ: Կամ, օրինակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է նույնական ժամկետ՝ պատասխանողի կողմից իր իրավունքնրի իրականացման համար, ըստ որի՝ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: |