Добавить в избранное

В стадии разработки

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Կամավոր սնանկության դիմումը կարող է հետ վերցվել մինչև սնանկ ճանաչելու հարցի վերաբերյալ դատական ակտի կայացման նախորդ օրը: Հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցնել մինչև սնանկ ճանաչելու հարցի վերաբերյալ դատական ակտի կայացման նախորդ օրը, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատական նիստի ավարտը»։

Հոդված 2.  Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը․

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով պարտապանի գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու մասին հայտարարագիր․
  • պարտապանի պարտատերերի, պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար), ի կատարումն պարտապանի պարտավորությունների ապահովում տված անձանց ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները․
  • եթե պարտապանը անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է, ապա պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները․
  • եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.
  • եթե պարտապանը ֆիզիկական անձ է, ապա ամուսնության կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկություններ (ապացույցներ)՝ ստացված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից,
  • գույքի կամ գույքային իրավունքների առկայության դեպքում՝ դրանց նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն
  • կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները.
  • սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը.

 

Հոդված 3. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել 1․2-րդ մասով․

«1․2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում սնանկության վարույթի առավելագույն տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը՝ սկսած պարտատերերի առաջին ժողովի անցկացման օրվանից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը»։ 

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։
  3. Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը օրինական ուժի մեջ մտնելու պահից և տարածվում է այդ պահից հետո Սնանկության դատարան ներկայացված դիմումների վրա։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ նաև Օրենք) 38-րդ հոդվածի գ կետում  «եթե գործը ենթակա չէ դատարանում քննության,» բառերից հետո լրացնել «կամ պարտապանը սնանկ է ճանաչվել,» բառերը։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    30.05.2023 - 14.06.2023

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2681

Принт

Связанные документы / ссылки