Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  • Обсуждалось

    25.05.2023 - 10.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

25.05.2023 18:07

.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3653

Принт

Предложения

Օլյա Սաղաթելյան

06.06.2023

Հայոց լեզու և գրականություն բնագավառին ավագ դպրոցում հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակը տոկոսային արտահայտությամբ 9-10% է, որը ենթադրում է շաբաթական 3,6-4 դասաժամ։ Վստահեցնում ենք, որ այդ ժամաքանակը բավարար չէ հասնելու հայոց լեզու և հայ գրականություն առարկաների՝ առարկայական չափորոշիչներով և ծրագրերով նախատեսված վերջնարդյունքերին և համապատասխան կարողունակությունների ձևավորմանը։ Հետևաբար առաջարկում ենք՝ 1․ վերանայել հայոց լեզու և գրականություն բնագավառի համար նախատեսված նորմատիվային ժամաքանակը, 2․ հնարավորություն տալ հայրենագիտություն բնագավառից ժամեր հատկացնել հայոց լեզու և հայ գրականություն առարկաներին՝ փոփոխություն կատարելով հայրենագիտություն բնագավառի բովանդակության մեջ։

Օլյա Սաղաթելյան

06.06.2023

Նախագծի 32-րդ կետի պահանջը , այն է՝ <<Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:», ավագ դպրոցներում իրագործելի չէ, քանի որ 10-րդ դասարանցիների ընդունելությունը սկսվում է հուլիսից, հիմնականում ավարտվում օգոստոսի վերջին։ Համաձայն նոր ՀՊՉ-ի՝ սովորողները ունեն առարկաներ ընտրելու իրավունք, և նրանց ընտրությունով է նաև պայամանավորված լինելու ուսումնական պլանի ընդհանուր կառուցվածքը։ Հետևաբար առաջարկում ենք ավագ դպրոցների համար տվյալ կետի պահանջը վերանայել՝ նկատի ունենալով վերոնշյալ հիմնավորումը։

Узнать больше