В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն ապահովելու նպատակով, մասնավորապես՝ Նախագծով սահմանելով լիազորող նորմ ենթաօրենսդրական ակտի ընդունման համար։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
2006 թվականի մարտի 2-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ բացակայում է նորմատիվ իրավական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող լիազորող նորմը, սակայն 2015 թվականի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
Միաժամանակ, 2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Անձնագրային և վիզաների վարչությանը գործառույթները, այդ թվում՝ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի և փաստաթղթավորման մասով, վերապահվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը փոփոխելու համար սահմանվել է վեցամսյա ժամկետ։
Ելնելով վերոգրյալից՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է սահմանել իրավական հիմք, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն (հիշյալ որոշումը մինչ այժմ նորմատիվ հիմք չունի), ինչպես նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ պայմանավորված՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման լիազորությունը վերապահել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչև 2026թ-ը, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ-ում դեռևս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որևէ երկրի քաղաքացիություն և դիմում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։
Բացի այդ, հաճախակի են լինում դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիները չեն օրինականացնում իրենց հետագա բնակությունը Հայաստանի Հանրապետությունում կամ դիմում են օրինականացման համար տևական ժամանակ անց, ինչի հետևանքով վերջիններիս գտնվելը Հայաստանի Հանրապետությունում համարվում է անօրինական և առաջ է բերում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու խնդիր։
Հաշվի առնելով, որ օրենսդրությամբ հստակ ժամկետներ սահմանված չեն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակությունն օրինականցնելու համար (ինչն առաջ է բերում անորոշություն ինչպես իրենց, այնպես էլ վարչական մարմնի համար)՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ողջամիտ ժամկետ՝ նշված անձանց ՀՀ-ում բնակությունն օրինականցնելու կամ ՀՀ տարածքից դուրս գալու համար։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում նորմատիվ հիմք կնախատեսվի 2006 թվականի մարտի 2-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համար՝ ապահովելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Обсуждалось
24.05.2023 - 08.06.2023
-
Тип
Закон
-
Область
Миграция и гражданство
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2697
Принт