Добавить в избранное

Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի N ______-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել մանրածախ վաճառքի համար նախատեսված մի շարք սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության  թվականի

-ի N   - Ն որոշման

  

ՄԻ ՇԱՐՔ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Մանրածախ վաճառքի համար նախատեսված մի շարք սննդային հավելումները պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 58 որոշմանը, Մաքսային միության տեխնիկական այլ կանոնակարգերի, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, ինչպես նաև սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

2. Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքի դեպքում պիտակի վրա պետք է նշվի՝

1) սննդային հավելման անվանումը,

2) սննդային հավելման ծագման երկիրը (եթե սննդային հավելումը վերամշակվում է երկրորդ երկրում, որտեղ փոխվել է դրա քիմիական կամ ֆիզիկական բնույթը, մակնշման նպատակներով ծագման երկիր է համարվում այն ​​երկիրը, որտեղ իրականացվել է վերամշակումը),

3) պահպանման ժամկետը,

4) տեսանելի տեղում զետեղվում է «սննդի մեջ օգտագործելու համար» բառերը,

5) բավարար տեղեկատվություն այն մասին, թե ինչպես պետք է սննդային հավելումը պահվի և օգտագործվի սննդի մեջ,

6) մանրածախ վաճառքի համար նախատեսված մի շարք սննդային հավելումների փաթեթավորման (պիտակների) վրա անհրաժեշտ է նշել օգտագործման վերաբերյալ համառոտ հրահանգ (օգտագործման եղանակ, չափաբաժիններ և ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա):

7) պարունակությունը՝

ա) հեղուկ սննդային հավելումների համար՝ ըստ ծավալի կամ քաշի.

բ) պինդ սննդային հավելումների համար, բացառությամբ հաբերի տեսքով վաճառվող հավելումների՝ ըստ քաշի.

գ) կիսապինդ կամ մածուցիկ սննդային հավելումների համար՝ ըստ քաշի կամ ծավալի.

դ) հաբերի տեսքով վաճառվող սննդային հավելումների համար՝ ըստ քաշի, փաթեթում հաբերի քանակի նշումով։

 

 

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության  թվականի

-ի N   - Ն որոշման

 

 

 

ՑԱՆԿ

ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ  ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ

 

Դասիչը

Սննդային հավելման անվանումը

Տեխնոլոգիական նշանակությունը

Е200

Սորբինաթթու

կոնսերվանտ

Е201

Նատրիումի սորբատ

կոնսերվանտ

Е202

Կալիումի սորբատ

կոնսերվանտ

Е203

Կալցիումի սորբատ

կոնսերվանտ

Е210

Բենզոաթթու

կոնսերվանտ

Е211

Նատրիումի բենզոատ

կոնսերվանտ

Е212

Կալիումի բենզոատ

կոնսերվանտ

Е213

Կալցիումի բենզոատ

կոնսերվանտ

E260

Քացախաթթվի 9%-ոց (ոչ ավելի) ջրային լուծույթ

կոնսերվանտ, թթվայնության կարգավորիչ

Е620

Գլուտամինաթթու

համի և բույրի ուժեղացուցիչ

Е621

Նատրիումի գլուտամատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е622

Կալիումի գլուտամատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е626

Գուանիլաթթու

համի և բույրի ուժեղացուցիչ

Е627

Նատրիումի գուանիլատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е628

Կալիումի գուանիլատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е629

Կալցիումի գուանիլատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е630

Ինոզինաթթու

համի և բույրի ուժեղացուցիչ

Е631

Նատրիումի ինոզինատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е632

Կալիումի ինոզինատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е633

Կալցիումի ինոզինատ

համի և բույրի ուժեղացուցիչ

Е634

Կալցիումի 5'-ռիբոնուկլեոտիդներ  

համի և բույրի ուժեղացուցիչ

Е635

Նատրիումի 5'-ռիբոնուկլեոտիդներ

համի և բույրի ուժեղացուցիչ

 

  • Обсуждалось

    19.05.2023 - 05.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3358

Принт