Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի

N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի (այսուհետ՝ օրենք) 59-րդ և 59-րդ հոդվածներում կատարված լրացումներն ու փոփոխությունները ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի §Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին¦ N 1174-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարժական հավաքների անցկացման նպատակները լրացվել են նաև ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավմամբ, որը որոշմամբ նախատեսված էր վարժական հավաքների կանչված պահեստազորայինի հետ պայմանագիր կնքելու դեպքում: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ հանել պայմանագրին վերաբերող դրույթը: Լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև վարժական հավաքների անցկացման գործընթացը սահմանող օրենքի 59-րդ հոդվածում, որոնց համաձայն հստակեցվել են վարժական հավաքների կանչման ոչ ենթակա պահեստազորայինների շրջանակը, վարժական հավաքների կանչված պահեստազորայինների կարգավիճակը, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքներին միևնույն գործատուի մոտ աշխատող պահեստազորայիններին վարժական հավաքների ներգրավելու քանակական սահմանափակումները, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նույնական կարգավորումներ նախատեսել նաև որոշման մեջ: Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում հստակեցվել են վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների վարձատրության պայմանները, որի կապակցությամբ համապատասխան հարաբերությունների շրջանակներում որոշման մեջ հղում է տրվում նշված օրենսգրքին:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-141-Ն oրենքի դրույթները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Обсуждалось

    17.05.2023 - 02.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2494

Принт

Предложения

Մարտիկ Մարտիրոսյան

29.05.2023

Առաջարկում եմ 6-րդ կետի 4-րդ ենթակետում փոփոխություն չկատարել, քանի որ փոփոխություն կատարելու արդյունքում կսահմանվի պարտադիր զինվորական և պայմանգրային զինվորական ծառայության նոր տեսակ՝ քողարկված վարժական հավաքների անվան տակ: Այլ կերպ ասած ՀՀ քաղաքացին անցնելու է պայմանագրային զինվորական ծառայություն՝ առանց իր համաձայնության:

Узнать больше