Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ      ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-րդ կետով.

«35.1 Մրցույթը չկայացած է հայտարարվում սույն կարգի 35-րդ կետում նշված  հանգամանքների ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ։».

բ) 39-րդ կետը  շարադրել նոր խմբագրությամբ.

«39. Եթե մրցույթը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպվում է նոր մրցույթ, ընդ որում մրցույթը չկայացած համարվելու դեպքում հաջորդ մրցույթի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը սահմանվում է տվյալ գույքի մրցույթով վաճառքի  մասին համապատասխան իրավական ակտով։»։

2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի՝

ա. 26-րդ և 27-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«26. Պետական գույքի աճուրդով վաճառքի  մասին համապատասխան իրավական ակտով կամ գույքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ վճարման այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված անձը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի (լոտերի) գինը Կազմակերպչի համապատասխան հաշվին։

  1. Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրելուց հետո Կազմակերպիչը գույքի աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գնի վճարման հանձնարարագիր։ Համաձայն Կազմակերպչի տրամադրած վճարման հանձնարարագրի՝ հաղթող ճանաչված անձը պարտավոր է սահմանված ժամկետում վճարել լոտի (լոտերի) գինը Կազմակերպչի համապատասխան հաշվին և վճարման անդորրագրերը ներկայացնել վերջինիս։»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1 կետով.

«27.1 Կազմակերպիչն աճուրդի հաղթող ճանաչված անձի կողմից Կազմակերպչի հաշվին վճարած գումարները փոխանցում է Լիազոր մարմնի ժամանակավոր (դեպոզիտ) հաշվին՝ վերջինիս կողմից գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների միջև բաշխում իրականացնելու նպատակով։»,

գ. 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «28. Սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում՝ աճուրդը համարվում է չկայացած և Կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկատվության հիմքով Լիազոր մարմինը վճարված նախավճարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին: Ընդ որում, եթե աճուրդը համարվում է չկայացած հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։ Տվյալ մասնակիցը հայտարարված գույքի նոր աճուրդին չի կարող մասնակցել։»,

դ. 39-րդ կետում «կազմված» բառը փոխարինել «հաստատված» բառով և  «արձանագրությունը» բառից հետո լրացնել «և վճարման անդորրագրերը» բառերը,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.1-րդ կետով.

«40.1 Աճուրդը չկայացած է հայտարարվում սույն կարգի 40-րդ կետում նշված  հանգամանքների ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ։»,

զ. 42-րդ կետը  շարադրել նոր խմբագրությամբ.

«42. Եթե աճուրդը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպվում է նոր աճուրդ, ընդ որում աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը սահմանվում է գույքի աճուրդով վաճառքի մասին համապատասխան իրավական ակտով։»,

է. 46-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

թ. 47-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «47. Գույքի գնորդը պարտավոր է վճարումներն ամբողջությամբ կատարելուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմնի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: Գույքի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` իրավունքի գրանցման պահից:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

  • Обсуждалось

    17.05.2023 - 06.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Отчуждение государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2107

Принт