Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 29 N 474ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  (այսուհետ՝ Նախագիծ) պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004-Ա որոշմամբ հավելվածի 6-րդ կետի կատարումն ապահովելու պահանջից, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան հանձնարարականի կատարումից, մասնավորապես.

  1. Կառավարության և վարչապետի որոշումների նախագծեր մշակելիս և շրջանառելիս առաջին հերթին ստուգել և հավաստիանալ, թե արդյոք Կառավարությունը և վարչապետը լիազորված են ընդունելու նման որոշում, թե՝ ոչ (առկա է արդյոք համապատասխան լիազորող նորմ),
  2. բացառել լիազորող նորմ չունեցող Կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի ներկայացումը վարչապետի աշխատակազմ,
  3. գույքագրել ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում)։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին 474-Ն որոշման նախաբանում, որպես իրավական ակտի ընդունման նպատակ ու պատճառ, նշված է Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը և ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004-Ա որոշման հավելվածի 6-րդ կետը մշակվել է սույն Նախագիծը։ Մասնավորապես.

Նախագծով առաջարկվում են ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N  474-Ն որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը հաստատելու մասին.»,

որոշման նախաբանում Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը բառերը փոխարինվում են «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը» բառերով։ Ի դեպ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը՝ «հաստատում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը.»։

Հաշվի առնելով, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և ներկայումս գործող  «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը, իսկ որոշման 6-րդ կետում օգտագործվել է հին օրենքի՝ խոշոր կազմակերպությունների համարվող չափորոշիչները, այս հանգամանքով պայմանավորված գործող «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պանանջին համատասխանեցնելու համար  փոփոխություն է կատարվել որոշման 6-րդ կետում։

Համապատասխան շտկումներ են կատարվել նաև պետական մարմինների անվանումների մասով, մասնավորապես՝  պետական գույքի կառավարման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության։

  1. Ակնկալվող արդյունքը

Համապատասխան լիազորող նորմեր չունեցող իրավական ակտերի բացառումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը առնչվում է ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի կատարման հետ:

  • Обсуждалось

    17.05.2023 - 06.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1969

Принт