Добавить в избранное

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք).

1) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի 1) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ստեղծված մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, ինչպես նաև դուստր ընկերությունների՝ որոնք չեն հանդիսանում հավաստագրման համար դիմելու պահին նախորդող առնվազն հինգ տարի առաջ գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ստեղծված ընկերություններ.»,

2) 18-րդ հոդվածի 2-րդ մասում «2017» թվերը խմբագրել «2019» թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

  • Обсуждалось

    24.11.2017 - 15.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 14891

Принт

Предложения

Ռուստամ Բադասյան

24.11.2017

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչելու դեպքում Շահութահարկի մասին և Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքները ամբողջությամբ ուժի մեջ կմնան։ Եթե իրականում նպատակ կար վերացնել բացառությունները, որոնք վերաբերում էին շահութահարկի և եկամտային հարկի արտոնությունները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ապա դա ևս կվերացվի ու արդյունքում Հարկային օրենսգիրքը այլևս չի նախատեսի արտոնություն ՏՏ ոլորտի համար, քանի որ այլ դրույթ չկա։ Եթե իրականում նպատակը արտոնության պահպանումն է, ինչպես նշված է նախագծում, ապաՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ոչ թե ուժը կորցրած պետք է ճանաչվեն, այլ նշված մասերից պետք է հանվեն "որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ" բառերը

Узнать больше