Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ՆՄՈՒՇՆԵՐԸ), ՈՐՈՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ՆՄՈՒՇՆԵՐԸ), ՈՐՈՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի նախապատրաստումը բխում է ՀՀ վարչապետի 30.12.2022թ. թիվ 1562-Ա որոշման հավելվածի 10-րդ և 23-րդ կետերի պահանջներից և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 15-րդ հոդվածի 1-ին, 32-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներից: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել է, որ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական և մարտական զենքի շրջանառության և դրա նկատմամբ վերահսկողության, մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակների սպառազինման ընդունման կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական և մարտական զենքի շրջանառության՝ արտադրության, վաճառքի, փոխանցման, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու, ցուցադրելու, հաշվառելու, պահելու, կրելու, տեղափոխելու, փոխադրելու, օգտագործելու, վերցնելու, ոչնչացնելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակների սպառազինման ընդունման կարգերը:

 

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 15-րդ հոդվածի 1-ին, 32-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    15.05.2023 - 30.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2630

Принт