Добавить в избранное

Проект принят

Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի լրամշակված տարբերակ

                                                                      Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային ևհատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»   ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտությունը` Ծրագրի նպատակն է հանրապետության տարածքում զարգացնել աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի և սիսեռի (այսուհետ՝ մշակաբույսեր) սերմնաբուծությունն ու սերմարտադրությունը, որը հնարավորություն կընձեռի պետական ու մասնավոր սերմնաբուծական կազմակերպությունների միջոցով ավելացնել հանրապետության տարածքում արտադրված, բարձր որակ ապահովող սերմնանյութի արտադրության ծավալները:

 Բուսաբուծական արտադրությանն ապահովել մշակաբույսերի սորտային ու ցանքային բարձրորակ և ագրոտնտեսական բարձր հատկություններով օժտված սերմնանյութով՝ երկրում ստեղծելով սերմարտադրության ընդհանուր շարունակական շղթա:

 Հարստացնել մշակաբույսերի սորտային կազմը, որը լայն հնարավորություն կտա ոլորտի տնտեսավարողներին մշակաբույսերի  ճիշտ գոտիավորման և սորտերի ընտրության հարցում

 Տեղական արտադրության որակյալ սերմնանյութի արտադրության ծավալների ավելացման շնորհիվ բարձրացնել սերմնանյութով ինքնաբավության մակարդակը, ավելացնել մշակաբույսերի բերքատվությունը, ինչի հաշվին կավելանան նաև դաշտավարությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Բարձր  բերքի ստացման հիմնական  գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատա­րումն է: Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացուներով բավարարվածության մակարդակը բավականին ցածր է, իսկ դրանց գները՝ ոչ մատչելի: Անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում բարձրացնելու հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի սերմացուներով ինքնաբավության մակարդակը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»:

2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին`  «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եվ կորնգանի արտադրության զարգացման»  ծրագրերը:

Կարգավորման նպատակը և բնույթը` Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտում մասնագիտացված ֆերմերային տնտեսությունների միջոցով բարձրացնել հանրապետությունում տեղական արտադրության սերմնանյութով ինքնաբավության մակարդակը, հարստացնել ծրագրում ընդգրկված մշակաբույսերի սորտային կազմը՝ այն համալրելով բարձր ագրո-տնտեսական հատկանիշներ և հարմարվողականություն ունեցող սորտերով՝ արդյունքում ավելացնելով բերքատվությունը և տնտեսական արդյունավետության մակարդակը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

Ակնկալվող արդյունքը` Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծական ֆերմերային տնտեսությունների կազմակերպությունների արտադրական կարողությունների հզորացում, Հանրապետության տարածքում արտադրվող բարձր վերարտադրության աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի ու սիսեռի սերմնանյութի արտադրական ծավալների ավելացում և տեղական արտադրության սերմնանյութով ինքնաբավության մակարդակի բարձրացում, աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի ու սիսեռի սորտային կազմի հարստացում, մշակության արդյունավետության բարձրացում և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, բարձր վերարտադրության սերմերի արտադրության բոլոր օղակներում պետական վերահսկողություն բարելավում:

Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` Նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

                                                                   Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»   ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի  Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը հաստատելու  և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

                                                                Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»   ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի  Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը հաստատելու  և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական  նվազեցում չի առաջանում:

  • Обсуждалось

    23.11.2017 - 09.12.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8757

Принт