В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է Էկոնոմիկայի նախարարության առաջարկով, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի այսուհետ՝ Օրենք 1-ին հոդվածի 2-րդ կետի 1, 3 և 4 ենթակետերով սահմանված պետական քաղաքականության հիմնական նպատակների իրականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման թիվ 1 հավելվածի 103-րդ կետի կատարմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
««Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են Էկոնոմիկայի նախարարությանը: Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հունվարի 30-ի թիվ 01/21877-2022 գրությամբ առաջարկել է Ընկերությունն ընդգրկել Նախագծում՝ ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցնելու նպատակով:
Ֆոնդային բորսայի միջոցով բաժնետոմսերի մասնավորեցումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1063-Լ որոշմամբ հաստատված՝ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից և նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետությունում զարգացնել արժեթղթերի շուկան։
Ընկերությունը 2021 թվականի ընթացքում իր գուծունեությունը ծավալել է արտահանման հետ կապված կարճաժամկետ առևտրային վարկի և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ուղղությամբ: Ընկերության կողմից 2021 թվականի ընթացքում ստացված դիմումների հիման վրա մատուցվող երկու ծառայությունների գծով կնքվել են շուրջ 36,033,216 հազ. ՀՀ դրամին համարժեք ապահովագրական պայմանագրեր, կնքված պայմամանագրերի քանակը կազմել է 2038, որից 22 երկարաձգված:
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝
ակտիվները կազմել են 4,863,074.00 հազ. դրամ, որից դրամական միջոցները՝ 198,002.00 հազ. դրամ,
պարտավորությունները կազմել են 2,514,079.00 հազ. դրամ, որից ապահովագրության պայմանագրերի գծով պարտավորություններ՝ 2,444,116.00 հազ. դրամ,
պարտավորություններ և սեփական կապիտալ՝ 4,863,074.00 հազ. դրամ, որից սեփական կապիտալը՝ 2,348,995.00 հազ. դրամ:
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝
ակտիվները կազմել են 3,229,920 հազ. դրամ, որից դրամական միջոցները՝ 119,711.00 հազ. դրամ:
պարտավորությունները կազմել են 763,125.00 հազ. դրամ, որից որից ապահովագրության պայմանագրերի գծով պարտավորություններ՝ 155,341.00 հազ. դրամ:
պարտավորություններ և սեփական կապիտալ՝ 3,299,920.00 հազ. դրամ, որից սեփական կապիտալը՝ 2,466,795.00 հազ. դրամ:
2021 թվականին Ընկերությունն աշխատել է շահույթով, 2022 թվականին՝ վնասով:
Նախագծով առաջարկվել է.
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի 49-րդ կետից հետո լրացնել նոր բաժին՝ հետևյալ բովանդակությամբ.
«
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
|||
50. |
90127 |
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ |
ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, սեն. 926-930 |
»
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ընկերությունը ներկայումս ապահովագրական ծառայություններ է մատուցում վարկի ապահովագրություն դասով: Ընկերության մատուցած ծառայություններն ուղղված են ՀՀ ռեզիդենտ արտահանողների արտահանման հետ կապված հնարավոր վնասների նվազեցմանը և մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը:
Ընկերությունը որպես շուկայի նպատակային հատվածներ է դիտարկում արտահանման ներուժ ունեցող ոլորտները
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա միջազգային նմանատիպ գործունեություն իրականացնող և մեծ փորձ ունեցող ներդրողներին ներգրավել հայաստանյան շուկա, որը լրացուցիչ ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա:
Միաժամանակ Ընկերության՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկումը բավարարում է Օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին՝ վերջիններս ընդգրկված չեն այն ճյուղերում և ոլորտներում, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ընկերությունների առավել արդյունավետ գործունեության իրականացում, ընկերությունների մասնավորեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացում:
- Այլ տեղեկություններ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ընկերությունների հետ համատեղ ավարտել են Ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցման գործընթացները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 103-րդ կետի պահանջներից՝ Նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորում և արժեթղթերի շուկայի կայացում, ինչպես նաև ֆոնդային բորսայի միջոցով համեմատաբար բարձր շահութաբերություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի իրականացման նպատակով մասնավորեցման ենթակա գույքի կազմի և թվաքանակի ճշգրտման արդյունքում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ Վարչապետի աշխատակազմ:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:
-
Обсуждалось
11.05.2023 - 27.05.2023
-
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 2202
Принт