«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշման 1-ին կետով հաստատված էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգի 4-րդ կետի համաձայն կարգավորվող անձանց գործունեության կարճաժամկետ մոնիթորինգի տևողությունը սահմանվում էր հինգ աշխատանքային օր, իսկ երկարաժամկետ մոնիթորինգը՝ վեցից մինչև հիսուն աշխատանքային օր։
Ընդ որում, գործող կարգի համաձայն հերթական երկարաժամկետ մոնիթորինգն իրականացվում է նախորդ երկարաժամկետ մոնիթորինգի ավարտի օրվանից մեկ տարի հետո։ Սակայն, մոնիթորինգի կարգի ընդունումից և կիրառումից հետո, կազմակերպված մոնիթորինգների ընթացքում առաջ են եկել որոշակի դժվարություններ կապված երկարաժամկետ մոնիթորինգների միջև ընկած ժամանակահատվածի հետ, քանի որ անհրաժեշտություն է առաջանում մոնիթորինգն իրականացնել նախորդ տարվա երկարաժամկետ մոնիթորինգի ավարտից ավելի շուտ քան դրա մեկ տարին լրանալն է, որպեսզի դրա իրականուցումը և արդյունքների ամփոփումը հնարավոր լինի իրականացնել նույն տարում (օրինակ՝ նոյեմբերի 30-ին ավարտված մոնիթորինգի դեպքում հաջորդ երկարաժամկետ մոնիթորինգը հնարավոր է իրականացնել ոչ շուտ քան հաջորդ տարվա դեկտեմբերի 1-ը և կարգով նախատեսվող 50 աշխատանքային օրը չի կարող տեղավորվել նույն օրացուցային տարում)։ Միաժամանակ, կարճաժամկետ մոնիթորինգի իրականացման համար 5 աշխատանքային օրը գործնականում չի բավականացնում մոնիթորինգի իրականացման և ամփոփման համար, դրա համար անհրաժեշտ է լինում առնվազն 8-10 աշխատանքային օր, որն ըստ գործող կարգի համարվում է երկարաժամկետ մոնիթորինգ։
Արդյունքում ստացվում է, որ նշված 8-10 աշխատանքային օրով մոնիթորինգի պարագայում սպառվում է տարվա մեջ մեկ անգամ երկարաժամկետ մոնիթորինգի իրականացման հնարավորությունը։
Բացի այդ, գործող կարգավորումով մոնիթորինգի կազմակերպման նպատակով մշակվող հանձնաժողովի նախագահի հրամանով որպես պարտադիր վավերապայման հանդիսանում է մոնիթորինգի արդյունքների կիրառման շրջանակի նշումը, որն ըստ էության կրկնում է մոնիթորինգի բովանդակությունը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է
- կարճաժամկետ մոնիթորինգի համար սահմանել մինչև տասն աշխատանքային օր, իսկ երկարաժամկետ մենիթորինգի համար՝ տասնմեկից մինչև հիսուն աշխատանքային օր: Ընդ որում, հերթական երկարաժամկետ մոնիթորինգը կարող է իրականացվել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ, սակայն ոչ շուտ, քան նախորդ երկարաժամկետ մոնիթորինգի ավարտի օրվանից վեց ամիս հետո։
- կարգի 6-րդ կետից հանել «մոնիթորինգի արդյունքների կիրառման շրջանակը,» բառերը։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի մոնիթորինգի իրականացման գործընթացի արդյունավետությունը և կմեղմվի երկարաժամկետ մոնիթորինգի իրականացման ժամկետային սահմանափակումը։
-
Обсуждалось
10.05.2023 - 27.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Водное хозяйство
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 2899
Принт