Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի  թիվ 1562-Ա որոշման 7-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Ներկայումս Որոշմամբ սահմանված են միայն առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը և ռազմամթերքը ոստիկանության կողմից ընդունելու դրույթները, սակայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն առաջացավ սահմանել նաև այդ զենքերը կամ ռազմամթերքը ոստիկանության կողմից ոչնչացնելու վերաբերյալ դրույթներ:

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին միաժամանակ սահմանելով  առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքի (այդ թվում համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) կամ ռազմամթերքի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության  ոստիկանությանը  փոխանցելու, դրանք ոստիկանության կողմից ընդունելու և ոչնչացնելու կարգը:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման դեպքում կապահովեն  առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը (այդ թվում համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) կամ ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության  ոստիկանությանը  փոխանցելու, դրանք ոստիկանության կողմից ընդունելու և ոչնչացնելու կարգը:

                                                                                  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Обсуждалось

    08.05.2023 - 23.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2688

Принт