Добавить в избранное

В стадии разработки

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով կկանոնակարգվի քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու գործընթացը, ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները: 

Միևնույն ժամանակ, առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում նախատեսվել է, որ Լիցքավորող կազմակերպությունները փամփուշտների լիցքավորման գործընթացն սկսելուց առաջ մեկամսյա ժամկետում պարտավոր են անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն` նշելով լիցքավորող կազմակերպության անվանումը, նրա կողմից փամփուշտների լիցքավորում կատարելու փաստը և փամփուշտների լիցքավորում կատարելու վայրը, ինչը թույլ կտա վերահսկողական գործառույթի իրականացման շրջանակներում կանխել հետագայում վերոնշյալ գործունեությունների լիցենզիաներ չունեցող կազմակերպությունների կողմից փամփուշտների լիցքավորման իրականացուը:

  • Обсуждалось

    08.05.2023 - 23.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2901

Принт

Предложения

Իշխան Գևորգյան

08.05.2023

10. Արգելվում է փամփուշտների լիցքավորման ընթացքում օգտագործել նախկինում կրակված (զենքի կրակման հետքեր կրող, զենքի մեջ լիցքավորված կամ լիցքաթափված) փամփուշտների կամ դրանց բաղկացուցիչ մասերի (պարկուճ, գնդակ, հրապատիճ, մանրագնդակ և այլն) օգտագործումը: Ռելոադինգ նշանակում է վերալիցքավորում: Իսկ դուք ստիպում եք գիլզան ամեն անգամ 0 ից գնել: Լավ կլիներ հարթափողի պես թույլ տայիք ԱՆՀԱՏԻՆ լիցքավորել նաև ակոսափող: Խստացնող պահանջ կարելի էր դարձնել օրինակ մարդու գրանցումը որպես լիցքավորող: (ներկա օրենքի կոլեկցիոների նման) Դրան մոտ լուծում կա Վրաստանում դիպուկահարների մասով: Մարդիկ գրանցվում են որպես դիպուկահար ու հաշվառվում: Խնդրում եմ թույլ տալ զարգացնել սնայպինգը Հայաստանում: Առանց ՌԵլոադինգ դա գրեթե անհնար է: Կից ուղարկում եմ "դիպուկահարության" համաշխարհային ֆեդերացիայի լինկը: https://www.precisionrifle.org/about/ և ռուս ռելոադ անողի յութուբյան էջը, որպեսզի ավելի լավ պատկերացնեք ռելոադինգի կարևորությունը մեր երկրի համար https://www.youtube.com/@snapman05

Узнать больше