Добавить в избранное

Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«      » _____________ 2023 թվականի N ______-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ 2023 թվականի օգոստոսի 5-ից 19-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք՝ համահայկական ամառային ութերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
  2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` խաղերի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:
  3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
  • սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունն ստացվելուց հետո համապատասխան ցուցակով այն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն.
  • սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստացված` սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին տվյալների հետ ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից՝ այդ առաջարկության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2023 թվականի օգոստոսի 23-ը ծագած հարաբերությունների վրա։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2023թ. -----------------------Երևան

 

 

 

 

  • Обсуждалось

    02.05.2023 - 23.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2785

Принт