Добавить в избранное

<<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Անհրաժեշտությունը

 

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաս­տանի Հան­րա­պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նա­խագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկ­տեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրության փոփոխություն­ներով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առա­ջա­ցել <<Օպե­րատիվ-հետա­խուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառա­վա­րու­թյան 2016 թվա­կանի մարտի 10-ի <<Հա­յաս­տանի Հանրապետության Սահմա­նադրության փո­փո­խու­թյունների՝ օրենքով կար­գա­վորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթ­ների հիման վրա ըն­դունման, փոփոխման կամ լրացման են­թա­կա օրենքների ցանկը հաստա­տելու մա­սին>> N 245-Ա որոշմամբ հաստատ­ված հա­վել­վածի 47-րդ կետի՝ ՀՀ ազ­գային անվտանգության ծառայությունը մինչև 2017 թվա­կանի դեկտեմ­բերի 1-ին տասնօրյակը Նախագիծը պետք է ներկայացնի          ՀՀ կառավարություն:

 

Ներկա իրավիճակը

 

Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) պետին պաշտոնի նշա­նակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Գլխավոր վարչության կանոնադրությունը, կառուցվածքը և ծառայող­նե­րի թվաքանակը հաստատում է ՀՀ Նախագահը ՀՀ ազ­գային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

 Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշված մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Գլխավոր վարչության ղեկավարն անհապաղ զե­կուցում է ՀՀ Նախագահին: Բացի այդ, նույն մասում հղումը սխալ է կատարված: Հղում պետք է կատարվի 32-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն տեխնիկական վրի­պակի արդյունքում հղում է կատարվել 32-րդ հոդվածի 3-րդ մասին: Վե­րը նշված հոդ­վածի 4-րդ մասի համաձայն՝ Գլխավոր վարչության ղեկավարը օպե­րա­տիվ-հե­տա­խուզական միջոցառումների իրականացման իրավասություն ունե­ցող յուրա­քանչ­յուր մարմնի կտրվածքով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ ՀՀ Նա­խագահին տա­րեկան հաշվետվություն է ներկայացնում:

Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում հղումը սխալ է կատարված: Հղում պետք է կատարվի 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերին, սակայն տեխ­նի­կական վրի­պակի արդյունքում հղում է կատարվել 36-րդ հոդվածի միայն 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին:

 

 

 

 

Նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Գլխավոր վարչության պետին, պաշ­տոնի նշանակի և պաշտոնից ազատի ՀՀ վարչապետը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներ­կայացմամբ:

Բացի այդ, Գլխավոր վարչության կանոնադրու­թյունը, կառուցվածքը և ծառա­յողների թվաքանակը կհաստատի ՀՀ վարչապետը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկա­յաց­մամբ:

Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասերում կվերացվեն տեխ­­նի­կական վրիպակները: 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի վե­րա­բերյալ Գլխավոր վարչության ղեկավարն ան­հապաղ կզե­կուցի ՀՀ վարչա­պե­տին:

Առաջարկվում է նաև, որ Գլխավոր վարչության ղեկավարն Օրենքի 32-րդ հոդ­վածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվությունը ներկայացնի ՀՀ վարչապե­տին:

Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխա­նեց­վեն ՀՀ գոր­ծող Սահմա­նադրության պահանջներին:

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

  • Обсуждалось

    21.11.2017 - 06.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12325

Принт