В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 05-ի N 1324-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Անհրաժեշտությունը
«Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» ՀՀ կառավարության որոշման հավելվածի մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացված լրացումները և փոփոխությունները պայմանավորված են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 2009թ. նոյեմբերի 20-ին ընդունած` «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցներին» (այսուհետ՝ Ուղեցույց)[1], ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2005)5 հանձնարարականն անդամ-պետություններին` հաստատություններում ապրող երեխաների իրավունքների վերաբերյալ[2], Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2012)2 հանձնարարականն անդամ-պետություններին` երեխաների և մինչև 18 տարեկան երիտասարդների մասնակցության վերաբերյալ[3] և մի շարք այլ փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Ուսումնասիրվել է նաև այլ երկրների փորձը` այլընտրանքային խնամքի հաստաtությունների համար սահմանված չափորոշիչները[4]:
Ուղեցույցով սահմանված այլընտրանքային խնամքի կազմակերպման հատուկ պահանջները միտված են խթանելու այլընտրանքային խնամքի հաստատություններում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը և բարելավելու նրանց կյանքը: Մասնավորապես, դիտարկելով հաստատությունում երեխայի խնամքը որպես այլընտրանքային խնամքի ծայրահեղ և ժամանակավոր միջոց, հաստատությունում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար, որոնք բխում են երեխայի լավագույն շահերից, զերծ են խտրականությունուց, ապահովում են նրա բնականոն ֆիզիկական և հոգեկան զարգացումը, ապահովում են նրա պահանջմունքների բավարարումը, և ստեղծում են նախապայմաններ երեխայի՝ ինքնուրույն կյանք վարելու համար:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Թեև այլընտրանքային խնամքի բարեփոխումների հիմնական նպատակն է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում տեղավորված երեխաների թիվը նվազագույնի հասցնելը` ընտանիքներին տրամադրելով համապատասխան օգնություն և աջակցություն և զարգացնելով ընտանիքահեն այլընտրանքային խնամքի տեսակները, այնուամենայնիվ, կան որոշակի իրավիճակներ, երբ չկա այլ իրագործելի տարբերակ, քան երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելը: Հետևաբար, գոյություն ունեցող հաստատությունները պետք է բարելավվեն այնպես, որ լիարժեքորեն պաշտպանվեն երեխայի իրավունքները` համաձայն «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի:
Կոնվենցիայում որպես հիմնական սկզբունքներից մեկը շեշտադրվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարձր որակի պահպանման ապահովումը: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ «Մասնակից պետություններն ապահովում են երեխաների խնամք և պաշտպանության իրականացնող հաստատությունների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես, անվտանգության և առողջապահության բնագավառներում, դրանց անձնակազմի թվաքանակի և պիտանիության, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից վերահսկողություն սահմանելու իմաստով:»
Անկախ այն հանգամանքից, թե՛ երեխաներն ապրում են կենսաբանական ընտանիքում, թե՛ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ խնամատար ընտանիքում և անկախ երեխաների սոցիալական ծագումից, առողջական վիճակից կամ այլ հանագմանքերից, երեխաներն ունեն հավասար իրավունքներ: Համապատասխանաբար, պետությունը և իրավասու մարմինները պարտավոր են ստեղծել անհրաժեշտ պայմաններ և առավելագույն հասանելի միջոցներով պաշտպանեն երեխայի կյանքի, զարգացման, առողջության պահպանման, բռնությունից պաշտպանության, ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքները:
Նախագծում ամրագրված են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կանվենցիայի և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրնեքի դրույթները: Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը ստանձնել է հետևյալ պարտականությունները, որոնց իրականացման վերաբերյալ առկա է վերանայման անհրաժեշտություն՝
- երեխայի լավագույն շահերով առաջնորդվելը ցանկացած դեպքում,
- երեխայի խտրականությունից զերծ մնալու իրավունքը,
- երեխայի իրավունքը՝ պահպանելու ընտանեկան կապերը,
- սեփական կարծիքն արտահայտելու և լսված լինելու երեխայի իրավունքը,
- երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը,
- երեխայի հանգստի և ազատ ժամանցի իրավունքը,
- երեխայի անվտանգության ապահովումը և իրավունքների պաշտպանությունը,
- երեխայի պատվիև արժանապատվության, անձնական կյանքի պաշտպանության իրավունքը,
- երեխայի ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից պաշտպանված լինելու իրավունքը,
- երեխաներին հատկացվող մանր ծախսերի համար նախատեսված գումարների չափը,
- երեխայի խնամքի հաստատությունում կամ այլ պայմաններում գտնվելու պարբերաբար վերանայելու իրավունքը,
- անձնակազմի ընտրությունը, վերապարաստումները, ստուգումները և վերահսկողությունը,
- հաստատության գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունը և կայունությունը,
- կամավորների ներգրավումը և այլն։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է կարգավորել վերը նշված բացերը և ապահովել ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացումը: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում են հետևյալ կարգավորումները՝ համապատասխանեցնել սահմանված չափորոշիչները ներպետական և միջազգային օրենսդրությանն ու Ուղեցույցին, հատկապես, երեխայի մասնակցության, երեխայի արժանապատվության և անձնական կյանքի անձեռնմխելիության, սոցիալ-հոգեբանական աջակցության, հանգստի և ազատ ժամանցի, սննդի և ջրի, անձնակազմի ընտրության և վերապարաստումների, ստուգումների և վերահսկողության, հաստատության գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և կայունության, կամավորների ներգրավման, երեխայի` ծնողների և ընտանիքի անդամների հետ վերամիավորման վերաբերյալ չափորոիչները: Կարգավորման նպատակն է ունենալ կարճաժամկետ, երկարաժամկետ շուրջօրյա կամ ցերեկային խնամք տրամադրողայնպիսի հաստատություններ, որոնք լիարժեք կապահովեն երեխաների իրավունքների պաշտպանություն, իրավունքների իրացման համար նպաստավոր պայմաններ՝ այդ թվում կներդնեն ջանքեր՝ ապաինստիտուցիոնալացման գործընթացում՝ ապահովելով երեխայի և ընտանիքի վերամիավորումը կամ երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելումը։Վերը նշված նպատակին հասնելու համար նախագծով ի թիվս մի շարք կարգավորումների առաջարկվում է ապահովել հաստատություն այցելողների գրանցամատյանի առկայություն, ընդլայնել հաստատությունում գտնվող երեխայի պաշտպանության շրջանակը՝ ներառելով թրաֆիկինգից, անտեսումից, բուլլինգից պաշտպանությունը, ապահովել հաստատության կողմից տրամադրվող տրանսպորտային միջոցի մատչելիության նախապայման, երեխային հասանելի տարբերակով իրազեկել իր անվտանգության և պաշտպանության կանոնների մասին, հաստատության՝ երեխայի հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի համար համապատասխան գիտելիքների և հմտությունների պահանջ՝ բացահայտելու երեխաների նկատմամբ բռնության կամ անտեսման ցանկացած դեպք կամ հատկանիշ կամ հավանականություն, ունենալ բռնության և անտեսման վերաբերյալ սոցիալ-հոգեբանական միջամտության մասնագիտական ծրագրեր, միջոցառումներ և ծառայություններ և դրա իրականացման ուղեցույց` հաստատված լիազոր մարմնի կողմից, խելամիտ հարմարեցումներով ապահովված միջավայր, ապահովել երեխաներին` իրենց համար մատչելի ձևաչափով` Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակների մասին, ներառյալ նրանց հեռախոսահամարների մասին տեղեկությունները, այդ թվում հատուկ (հրատապ) օգնության համար նախատեսված շուրջօրյա թեժ գծերի (հոգեբանական, իրավաբանական և այլն) և հասցեների (փոստային և էլեկտրոնային), ինչպես նաև նշված մարմիններին երեխաների անարգել մուտքի հնարավորությունը և երեխաների կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» համաձայն:», ապահովել հաստատությունը երեխային թվային տեխնոլոգիաների օգտագործման, բացասական հետևանքների մասին խորհրդատվությամբ, սահմանել հստակ պլանավորում ազատ ժամանցի, հանգստի տեսակցությունների համար հարմարավետ և նպաստավոր պայմանների, հաստատության յուրաքանչյուր աշխատակցի՝ Վարքագծի կանոններին և Երեխայի անվտանգության և պաշտպանության (վարվելակերպի) կանոնակարգին տեղեկացված լինելու, խնամքի առավել նպաստավոր/նախընտրելի (ընտանիքահեն) տարբերակի հնարավորության դիտարկման, ընտանիքի հետ վերամիավորման նպատաով Երեխայի տեղավորման դեպքի պարբերական վերանայման, առնվազն տարին մեկ անգամ և առանց նախնական ծանուցման մոնիթորիգի իրակացման, Բուլլինգի դեմ հակազդելու ներքին կանոնների ներդրման, հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայամնների կարիք ունեցող երեխաների՝ համապատասխան խնամքի կազմակերպման, պարտադիր պահանջ։
Նախագծով առաջարկվում է նաև անձնական մանր ծախսերի համար գումար տրամադրել նաև այն երեխաներին, որոնց վեց տարին լրացել է, այսպիսով` մեկ տարի նվազեցնելով տարիքային շեմը, հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և հնարավորություն ընձեռնելով, որպեսզի այս արտոնությունից օգտվեն բոլոր դպրոցահասակ երեխաները` առանց տարիքային խտրականության[5]: Ավելին, առաջարկվում է կարգավորումը վերաբերելի դարձնել նաև երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների ճգնաժամային բաղադրիչում ծառայություն ստացող երեխաներին, որոնք շուրջօրյա խնամք են ստանում և ըստ էության հարկ է, որ օգտվեն նույն հնարավորությունից։
Նախագծով առաջարկվում է վերանայել պետական հաստատություններում գտնվող երեխաների անձնական մանր ծախսերի համար տրամադրվող գումարի չափը (որը երեխաները, հիմնականում ծախսում են դպրոցում՝ սննդի, գրենական պարագաների ձեռքբերման համար) և ավելացնել այն` 6-9 տարեկան երեխաներին տրամադրելով ամսական 6 հազ. դրամ (օրական` 200 դրամ), 10-15 տարեկան երեխաներին՝ ամսական 12 հազ. դրամ (օրական` 300 դրամ), իսկ 16-18 տարեկան երեխաներին՝ ամսական 15 հազ. դրամ (օրական` 500 դրամ): Սույն առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին երկու տարվա ընթացքում (2020 թվականից ի վեր), անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարի չափերը չեն վերանայվել և չեն ինդեքսավորվել, չնայած երկրում արձանագրված գնաճին[6]: Հարցը քննարկվել է նաև երեխաների հետ՝ ապահովելով վերջիններիս լսված լինելու իրավունքը։
Միայն «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի 7-18 տարեկան շահառուների հետ կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված՝ 1141 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում 7-12 և 13-18 տարեկան շահառուներին տրամադրվող գրպանի գումար ունենալու կարևորության, ծախսման նպատակների, խնայողություն իրականացնելու ունակության վերաբերյալ հետազոտության արդյունքները վկայում են, որ փոփոխությունը խիստ անհրաժեշտ է և շատ սպասված։ Քանակական հարցազրույցի կազմակերպվել է ըստ տարիքային խմբերի, որի արդյունքում հարցվածների շուրջ 70 տոկոսից ավելին առաջարկում են ավելացնել գրպանի գումարը, քանի որ այն չի բավականացնում իրենց առօրյա (քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, խաղալիքներ, ընկերներին ծննդյան նվերներ, դպրոցում ընդմիջման կազմակերպում, տրանսպորտի վճար), երբեմն խիստ անհրաժեշտ ծախսերին՝ (հեռախոսի լիցքավորում կսմ վերանորոգում, անհրաժեշտ պարագաներ և այլն)։ Հարցազրույցներից մեկի ընթացքում երեխաները նշել են, որ թեև դասընկերները, հաստատության ներկայացուցիչները աջակցում են վերջիններիս սոցիալականացմանը՝ այնուամենայնիվ, իրենք այդ տարբերակից գոհ չեն և չեն ցանկանում տարբերվել, ինչն ինքնին բնական է և ոլորտային քաղաքականության սկզբունքին հարող։
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի շրջանավարտների ավարտականմիջոցառումների, անհատական հանդերձանքի, դպրոցական էքսկուրսիաների, ծննդյան և տոնական այլ օրերի առթիվ գումարի անհրաժեշտություն է առաջանում, նախագծով առաջարվում է նախատեսված տարեկան բյուջեն ավելացնել առավելագույնը 1,200,000 դրամով: Ներկայում ամրագրված 500000 դրամը մոտ չէ բավարարի նշաձողին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հաստատությունում տարեկան կտրվածքով առնվազն 60 (առավելագույնը շուրջ 250) խնամք ստացողների համար նշվում է ծննդյան տարեդարձ, կազմակերվում հանգստի ժամանց, որոշ դեպքերում հոգեկան առողջության և վարքային ծանր խնդիրներ ունեցող երեխաների կարող են ունենալ արտամանկատնային վճարովի ծառայությունների կարիք, երեխաների առողջական, զարգացման առանձնահատկություններով պայմանավորված կարող է կարիք առաջանալ մայրաքաղաքում ծառայությունների տրամադրման, երեխաների կրթական, հատկապես մասնագիտական կրթության ստացման ճանապարհին անհրաժեշտություն է լինում օգտվել տրանսպորտային միջոցներից, երբեմն տաքսիներից։ Հաստատությունը պարտավոր է ապահովել դասընկերների հետ համատեղ էքսկուրսիաների, ճանաչողական այցերի լիարժեք մասնակցությունը, ընկերներին նվերների տրամադրման և այդպիսով լիարժեք ներառման հնարավորությունը, ըստ երեխաների նախասիրությունների ապահովել անհրաժեշտ զարգացման պարագաներով՝ նկարելու համար նախատեսված կտորներ, ձեռագործ աշխատանքի նյութեր և այլ անհրաժեշտ իրեր, որոնց բացը գործնականում առկա է և ներկայում փորձ է արվում լրացնել ոչ պետական հատվածի գործընկերների աջակցությամբ, ինչը սակայն չի կարող լինել կայուն, ավելին՝ չի բխում երեխայի շահից, քանի որ ակամա երեխան հայտնվում է մի իրավիճակում, որտեղ իր իրավունքների իրացման համար առկա չեն պետական բավարար սոցիալական երաշխիքներ։ Նշված գումարի ամրագրումն իրականացվել է հաստատությունների հետ քննարկման արդյունքում՝ միջին հաշվարկների կատարման հանրագումարում։
- Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված չափորոշիչներին, ինչի արդյունքում ակնկալվում է ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների իրացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծում և երեխաների խնամք և պաշտպանության իրականացնող հաստատությունների բարձր որակի ապահովում:
- «Հայաստանի Հանրապետության առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման պարագայում այլ իրակավական ակտերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանա։
Բյուջեում ծախսերի ավելացման առնչությամբ տեղեկանքը ներկայացվում է կից։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթի 04 մեգանպատակից։
[1] Տե՛ս` https://digitallibrary.un.org/record/673583?ln=en :
[2] Տե՛ս` https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805daac2 :
[3] Տե՛ս` https://rm.coe.int/168046c478 :
[4] Տե՛ս` Moving Forward: Implementing the “Guidelines for the Alternative Care of Children’ (CELIS, ISS, UNICEF, Oak Foundation, SOS Children’s Villages), National Standards for Children’s Residential Centres (Dublin), Quality for Children Standards for Out-of-Home Child Care in Europe (IFCO, SOS Children’s Villages, FICE), Policies and Procedures for Children’s Residential Centres (HSE Dublin North East), Raising the Standards: Quality childcare provision in East and Central Africa (Save the Children), Children’s Homes: National Minimum Standards, Children’s Home Regulations (UK), Постановление Правительства Российской Федерации от 24.05.2014 г. № 481 “О деятельности организаций для детей-сирот и детей, оставшихся без попечения родителей, и об устройстве в них детей, оставшихся без попечения родителей”, Постановление от 12 Марта 2008 Г. N 165/7 об Утверждении порядка выплаты ежемесячных денежных средств на личные расходы детям-сиротам и детям, оставшимся без попечения родителей, а также лицам из числа детей-сирот и детей, оставшихся без попечения родителей և այլն:
[5] Տես` օրինակ, Постановление Правительства Московской области от 12 марта 2008 г. N 165/7 об Утверждении порядка выплаты ежемесячных денежных средств на личные расходы детям-сиротам и детям, оставшимся без попечения родителей, а также лицам из числа детей-сирот и детей, оставшихся без попечения родителей.
[6] Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականին 2020 թվականի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում 7.2% գնաճ է գրանցվել, իսկ 2022 թվականի ապրիլին 2021 թվականի ապրիլի նկատմամբ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.4%:
-
Обсуждалось
27.04.2023 - 15.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2705
Принт