ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
6 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 1-ի N 02/12.10/6954-2023 հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն Կադաստրի կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է առանձին քննարկման առարկա դարձնել ինքնակամ տեղադրված կառույցների ապամոնտաժման խնդիրն օրենսդրական գործիքակազմով լուծելու հացը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նման կարգ դեռևս չի ընդունվել: Խնդրո առարկայի վերաբերյալ կազմակերպվել է նաև քննարկում Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արձանագրվել է, որ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշումներում:
«ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել անշարժ գույքի պետական ռեգիստրում հաշվառված և չհաշվառված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) կարգերը և ժամկետները:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում կնախատեսվի անշարժ գույքի պետական ռեգիստրում հաշվառված և չհաշվառված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) կարգերը և ժամկետները:
- Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
- Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:
-
Обсуждалось
27.04.2023 - 13.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 3016
Принт