«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.12.2022թ. N ՀՕ-567-Ն օրենքից բխող ՀՀ կառավարության 20.03.2023թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N306-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով:
- Կարգավորման առարկան և բնույթը
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է այդ որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.12.2022թ. N ՀՕ-567-Ն օրենքի 1-ին հոդվածի նոր սահմանումներին։ Այդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասում «մշտական օգտագործման տրամադրված՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի» բառերը փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի» բառերով: Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսվում է, որ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով տեղեկատվական համակարգում (թղթային եղանակով հաշվառում իրականացնելու դեպքում` նաև թղթային տարբերակում) հաշվառվում են անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունների տվյալները` ըստ գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարի` հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), սեփականատիրոջ (համասեփականատերերի), լիզինգառուի կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի մշտական օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, հողամասի սեփականատիրոջ (համասեփականատերերի), լիզինգառուի կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի մշտական օգտագործողի տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպական-իրավական ձևը), պետական ռեգիստրում գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Նախագծով վերոնշյալ «պետական սեփականություն հանդիսացող հողամասի» բառերն առաջարկվում է փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի» բառերով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ներկայացված նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծով նախատեսվում է հստակեցնել հաշվառող մարմին ներկայացվող տեղեկությունների տվյալները, դրանք համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.12.2022թ. NՀՕ-567-Ն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տվյալներին։
-
Обсуждалось
25.04.2023 - 10.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 2380
Принт