Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1986-Ն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած N2 հավելվածի 9.6-րդ ենթաբաժնում՝  «Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին կառավարության աջակցության համաձայնագրի (Նախագիծ)» (այսուհետ՝ Համաձայնագիր)` կատարել հետևյալ փոփոխությունները
  • 1-ին հոդվածի 1.3 կետում «Հետաձգվող Պայմանների Վերջնաժամկետ» սահմանման մեջ «ստորագրման պահից 180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերով,
  • 1-ին հոդվածի 1.3 կետում «Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» սահմանման մեջ «ստորագրման ամսաթվից 545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերով։
  1. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին այսուհետ, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Համաձայնագրում ժամկետների փոփոխությունների, ինչպես նաև ժամկետների փոփոխությունների հետ կապված կիրառելի այլ փոփոխությունների մասին համաձայնագրեր։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող օրը։
  • Обсуждалось

    25.04.2023 - 10.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2322

Принт