Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքից։   Բացի այդ, կարգավորվում են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած տեխնիկական բնույթի այլ խնդիրներ։

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված է Միասնական սոցիալական ծառայության եզրակացությունը ստանալու կամ հավաստագրի ձեռք բերման համար պահանջվող փաստաղթերի ցանկը, այդ թվում՝  բժշկասոցիալական փորձաքննական որոշումը և վերականգնողական անհատական ծրագիրը։ Որոշման մեջ կիրառվում է նաև «խեղում» եզրույթը։ Ըստ օրենքի կարգավորումների 2023 թվականի հունվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմողների գնահատումը իրականացվելու է  նոր ընթացակարգերով, կազմվելու է ծառայությունների անհատական ծրագիր, բացի այդ այլևս օրենքում չի կիրառվում «խեղում» եզրույթը, այն փոխարինվել է «վնասվածքներ» տերմինով։

Բացի այդ, իրավակիրառական պրակտիկայում շատ են լինում դեպքեր․

1.       երբ դիմողը ցանկանում է ստանալ հավաստագրի էլեկտրոնային տարբերակը,

2.      հավաստագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածը չի բավարարում աջակցող միջոցը ստանալու համար (հիմնականում՝ պրոթեզների և օրթեզների դեպքերում)

3.      աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում՝ ներկայացուցչին տրամադրվում է դրա օգտագործման և պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն։ Վերջին դեպքում շահառուն հնարավորություն չունի աջակցող միջոցը փորձարկելու և օգտագործելու հմտությունները սովորելու։

4.            Որոշակի խնդիրներ են առաջանում զինհաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում համապատասխան փաստաթղթերի ներկայացման հետ կապված։ 

5.            Ֆունկցիոնալ պրոթեզներ ստացած շահառուները դիմում են ժամկետից շուտ  պրոթեզ ստանալու համար։  Հաճախ լինում են դեպքեր, որ անհրաժեշտ է ոչ թե ամբողջական պրոթեզը փոխել, այլ որոշակի դետալներ։ Կարգավորման բացակայության պատճառով պետք է փոխարինվեն ամբողջական պրոթեզները, որը լրացուցիչ բեռ է առաջացնում պետական բյուջեի վրա։

6.      Որոշակի դժվարություններ են առաջանում նաև որոշման N 2 և N 7 հավելվածների կիրառման և դրանց համադրման արդյունքում։

     Որոշման մեջ առկա են նաև փոփոխման ենթակա այլ դրույթներ։ 

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

     Նախագծով առաջարկվում է ․

1.       սահմանել, որ Միասնական սոցիալական ծառայության եզրակացությունը ստանալու կամ հավաստագրի ձեռք բերման համար նոր ընթացակարգերով գնահատում անցած անձինք ներկայացնում են ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) և ծառայությունների անհատական ծրագիրը (ԾԱԾ-ը)։ Հաշվի առնելով, որ ԾԱԾ-ն իր բովանդակությամբ և կառուցվածքով էապես տարբերվում է ՎԱԾ-ից, նախագծի հավելված N 1-ը լրացվել է  5.1. և 5.2 կետերով, հղում կատարելով Կառավարության  2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն և կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1161-Ն որոշումներին։  Նշված իրավական ակտերի համաձայն էլ կիրականացվի ԾԱԾ-ով երաշխավորված ծառայությունների մատուցումը,

2.      երկարաձգել հավաստագրի գործողության ժամկետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ աջակցող միջոցների տրամադրման ժամկետներն ավելի երկար են (օրինակ ֆունկցիոնալ պրոթեզները)։ Բացի այդ շահառուները հաճախ չեն հասցնում ստանալ 90 օրյա ժամկետում և կրկին դիմում են ներկայացնում հարցը բավարարելու համար։

3.      հնարավորություն ընձեռել շահառուներին ստանալ հավաստագիրը էլեկտրոնային տարբերակով,

4.      աջակցող միջոցների անհատական հարմարեցումը, փորձարկումը և օգտագործման ձևի ուսուցանումը իրականացնել շահառուի բնակության վայրում, եթե դրա կարիքը կա,

5.            հստակցվել են ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրման դեպքում համապատասխան փաստաթղթերի ներկայացման պահանջները։ Որոշմամբ սահմանված է, որ ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրման դեպքում շահառուները պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը, որը հաճախ տարընթերցման տեղիք է տալիս։ Դրույթը նախատեսված է այն անձանց համար, ովքեր հաշմանդամություն չունեն։ Եթե անձը վիրավորումը կամ վնասվածքը և դրա հետևանքով ամպուտացիան ստացել է զինծառայության ժամանակ (սակայն ինչ-որ հանգամանքերով պայմանավորված չի դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար), նրան կտրամադրվի ֆունկցիոնալ պրոթեզ, որի համար անհրաժեշտ է ներկայացնել ԿՌԲՀ եզրակացությունը։ Իսկ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննական կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումներում պատճառական կապն արտացոլված է և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Դրույթը խմբագրվել է այս համատեքստում՝ տարընթերցումներից խուսաձելու և հավելյալ դժվարություններ շահառուների համար չառաջացնելու նպատակով։

6.            սահմանվել է դրույթ, ֆունկցիոնալ պրոթեզների ամբողջական փոխարինման փոխարեն փոխարինվեն որոշակի հատվածներ։

7.            Միավորվել են որոշման N 2 և N 7 հավելվածները միասնական ձևաչափ ունենալու նպատակով։

8.            իրականացնել հստակեցման այլ բնույթի փոփոխություններ։

 

4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Կիրականացվի պետական բյուջեի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն»-1160 բյուջետային ծրագրի ֆինանսական միջոցների շրջանակում։

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

 Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից ` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

  • Обсуждалось

    19.04.2023 - 05.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2415

Принт