ՀՀ Կառավարության <<ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> արձանագրային որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
արձանագրային
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Հավանություն տալ Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին՝ համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի --------- N
արձանագրային որոշման
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
NN |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Ակնկալվող վերջնական արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավոր-ման աղբյուրը |
1. |
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն
|
ՀՀ էներգետիկ ենթակառուց-վածքների և բնական պաշարների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն |
Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների արդյունավետ կառավարում, ռեկուլտիվացիոն ֆոնդից անհրաժեշտ դրամական միջոցների նպատակային օգտագործում՝ 1.Իրավահարաբերություն-ների կարգավորում՝ կապված ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման գործընթացի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության մասնակցության/տեղե-կացված լինելու ապահովման հետ: 2.Իրավահարաբերություն-ների կարգավորում՝ նախատեսելով ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների իրագործման ավարտին շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների վերահաշվարկման մեխանիզմ: 3. Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմի սահմանում՝ ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացման համար: |
2018թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավո-րում չի պահանջվում |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն
|
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարների կարգավորում /վերջնական հատկացում/, ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու նպատակով՝ լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացի պարզեցում, հանքերի փակման ժամանակ խախտված տարածքների վերականգման աշխատանքների ֆինանսավորման ապահովում:
|
2019թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավո-րում չի պահանջվում |
3. |
Ընդերքօգտա-գործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույցի մշակում |
ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն |
- |
Ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման ուղեցույց |
2020թ. Ֆինանսա-վորման առկայության դեպքում |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
-
Обсуждалось
20.11.2017 - 05.12.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 8312
Принт