«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ
-
6 - За
-
2 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինումը
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը ենթակա է իրացման հրապարակային սակարկությունների միջոցով, սույն օրենքով սահմանված կարգով:
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքի նպատակային նշանակությունից ելնելով գույքը կարող է նվիրաբերվել «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով բարեգործություն իրականացնող սուբյեկտներին` այն բարեգործական ծրագրերի շրջանակում օգտագործելու նպատակով:
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքը ենթակա են անհապաղ իրացման՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված եղանակներով: Շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը (պահպանություն և այլն), որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և համապատասխան համայնքների բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համամասնություններով, եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում:
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքի օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը (պահպանություն և այլն), որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով: Սույն մասով սահմանված դրամական միջոցներից աջակցություն ստացող բարեգործ ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբերը, ցանկը և դրամական աջակցության իրականացման առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, այդ թվում՝ պետական գույքի օտարման և պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգերում համապատասխան փոփոխությունները կատարվում են մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքը 80-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 80.1-ին հոդվածով.
«Հոդված 80.1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ համայնքային սեփականություն դարձած նվերների տնօրինումը
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով համայնքային սեփականություն համարվող գույքը ենթակա է իրացման հրապարակային սակարկությունների միջոցով: Գույքի հրապարակային սակարկության արդյունքում ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը, որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը, պահելուց հետո ուղղվում են համայնքային բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով:
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով համայնքային սեփականություն համարվող գույքի նպատակային նշանակությունից ելնելով գույքը կարող է նվիրաբերվել «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով բարեգործություն իրականացնող սուբյեկտներին` այն բարեգործական ծրագրերի շրջանակում օգտագործելու նպատակով:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հիման վրա նվիրաբերություն կամ դրամական աջակցություն ստացող բարեգործ ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, խմբերը, հրապարակային սակարկությունների կազմակերպման, նվիրաբերության իրականացման և դրամական աջակցության տրամադրման կարգը, նվիրաբերության և դրամական աջակցության տրամադրման առաջնահերթությունները սահմանում է համայնքի ավագանին:
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքը ենթակա են անհապաղ իրացման՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված եղանակներով և կարգով: Շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի տեսակները, ինչպես նաև սույն մասով սահմանված գույքի իրացման կարգը սահմանում է համայնքի ավագանին:»:
Հոդված 2.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող համայնքի ավագանու որոշումները ընդունվում են մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասում «6-րդ մասով» բառակապակցությունը փոխարինել «6-րդ և 9-րդ մասերով» բառակապակցությամբ:
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։
-
Обсуждалось
12.04.2023 - 27.04.2023
-
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом, Отчуждение государственной собственности, Дарение и пожертвование государственной собственности, Публичная служба
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2802
Принт