Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ (Ն)

  

 Դեկտեմբեր   2023թ.                                                                                                            ք. Գավա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի  8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ,  12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածների դրույթներով, համայնքի ավագանին որոշում է

  1. Սահմանել 2023 թվականի  տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 1-ի
  2. Սահմանել 2023 թվականի  տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 2-ի
  3. Գավառի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող համայնքի բնակչության նշված սոցիալական խմբերի համար սահմանել հետևյալ արտոնությունները

1) Երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաներին, մանկատան սաներին, հաշմանդամության առաջին կարգ ունեցող ծնողների երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /ազատամարտիկների/ երեխաներին ազատել վարձավճարից:

2) Արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող միակողմանի  ծնողազուրկ, բազմազավակ (չորս և ավելի) ընտանիքների, նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար սահմանել արտոնություն 50%-ի չափով:

3) Մանկապարտեզների սաների հաճախումների բացակայությունների դեպքում, բացակայած օրերի համար վարձավճար չի գանձվում, եթե ծնողը ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանք երեխայի հիվանդության վերաբերյալ:

  1. Հավելված 1-ի 16-րդ կետով սահմանված դրույքաչափը Գավառ համայնքում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
  2. Հավելված 1-ի 9-րդ կետի 1) և 2) մասերի բ, գ, դ, ե, զ ենթակետերով սահմանված նվազագույն դրույքաչափերի նկատմամբ Գավառ քաղաքում կիրառել 0.5, իսկ մյուս 11 բնակավայրերում 0.3 գործակից:
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 01-ից ծագող հարաբերությունների վրա:                                                                                          

 

  • Обсуждалось

    12.04.2023 - 27.04.2023

  • Тип

    Финансовый отчет

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Гавар

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2887

Принт