Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1530-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 50-րդ և 55-րդ գլուխներին։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1530-Ն որոշմամբ սահմանված մի շարք դրույթներ կրկնում են ներկայումս գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 50-րդ և 55-րդ գլուխներով սահմանված դրույթներին, որոնք նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել և որոշմամբ նախատեսված այլ դրույթները համապատասխանեցնել գործող օրենքին։ Նախագծով նախատեսվում է սահմանել նաև ազատ պահեստներին ներկայացվող սանիտարահիգիենիկ, հրդեհային անվտանգության և պահնորդաազդանշանային համակարգերի առկայության պահանջները հաստատող լիազոր մարմիններ։

  • Обсуждалось

    11.04.2023 - 26.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2391

Принт