ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝
«ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության նոր որոշումներով հյասմայնքին հատկացվելու է սուբվենցիա համայնքի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարաններ սովորող երեխաների ուսաումնական վճարների փոխհատուցման համար 2396.8. հազար դրամի չափով և ՔԿԱԳ բաժնի մեկ միավոր հաստիքի պահպանման նպատակով, որպես համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություն, հատկացվելու է 2227.2 հազար դրամ : Պայմանավորված այդ հատկացումներով անհրաժեշտություն է առաջացել Սևան համայնքի 2023թ. բյուջեում կատարել մի շարք փոփոխություններ՝ համայնքի բյուջեն համապատասխանեցնելով համայնքի նոր իրավիճակին, որի արդյունքում կձևավորվի ճշտված բյուջե, որը կծառայի համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը ու ծրագրերի իրականացմանը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների և ծախսերի ճշտումներ ու փոփոխություններ, հոդվածային տեղաշարժեր:
Առկա իրավիճակը
Համայնքի առկա վիճակով պայմանավորված՝ կարևորվում են և առաջնահերթ են իրականացվող ծրագրերը, միաժամանակ առկա ֆինանսական միջոցները թույլ են տալիս ապահովել համայնքում առկա կազմակերպությունների (ՀՈԱԿ-ներ) ֆինանսավորումը և ավարտել տարին:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքների շրջանակներում:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքի բյուջեում կատարվող փոփոխությունները հնարավորություն են տալիս համայնքի ղեկավարին ՔԿԱԳ բաժնի գծով պատվիրակված լիազորությունները կատարել համայնքի բյուջեին հատկացվելիք միջոցների հաշվին ամբողջությամբ և հնարավորություն ստեղծել համայնքի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարաններ սովորող երեխաներից ուսաումնական վճարները փոխհատուցել :
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի բաժինների աշխատակիցներ
- համայնքի ղեկավարի աշխատակազմ
- վարչական ղեկավարներ
-
Обсуждалось
10.04.2023 - 25.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
Просмотры 2518
Принт