ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի միավորումից հետո համայնքի կազմում ընդգրկվել է 11 գյուղական բնակավայր, որոնց վարչական տարածքներում գտնվող գյուղնշանակության հողատարածքների` արոտավայրերի և խոտհարքների համար անհարժեշտություն է առաջացել սահմանել մրցութային և մեկնարկային գներ:
Այս որոշման ընդունմամբ կկարգավորվի այս ոլորտը:
- Ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս համայնքում ընդգրկված գյուղական բնակավայրերում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը տրված են վարձակալության, որոնց վարձակալության ժամկետը լրացել է մարտի 1-ին: Անհրաժեշտություն է առաջացել սահմանելու արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու մրցութային մեկնարկային նոր գներ, որոնց կհետևի 3 տարի ժամկետով պայմանագրերի կնքման գործընթացը:
- Առաջարկվող լուծումները
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի N 1477-Ն որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև ՀՀ Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջները` առաջարկվում է բնակավայրերի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման համար սահմանել մեկնարկային գներ, որին կհետևի մրցույթների անցկացումը:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում Սևան համայնքի բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող արոտավայրերը և խոտհարքները կօգտագործվեն` համաձայն սահմանված չափորոշիչների և կնքված պայմանագրերի պահանջների:
Գյուղատնտեսական նշանակության հողերը վարձավճարի դիմաց կտրվեն վարձակալության 3 տարի ժամկետով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցներ.
- բնակավայրերի վարչական ղեկավարներ:
-
Обсуждалось
06.04.2023 - 21.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
Просмотры 3460
Принт