Добавить в избранное
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
10 - За
-
7 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Artur Harutyunyan 18.04.2023 18:27:19 | Հարգելի նախագծի հեղինակներ, իսկ դուք ուսումնասիրել ե՞ք անշարժ գույքի շուկան, արդյո՞ք տեղյակ եք ներկայիս գներից: Նախագիծն ամբողջությամբ ի վնաս է ծրագիր շահառու դառնալու ցանկացողներին: Նախագծի ընդունմամբ ծրագիրը այլևս չի կարող հանդիսանալ «մատչելի և արտոնյալ պայմաններով»: Նախ առանց այն էլ 28500000 դրամով գրեթե անհնար է քաղաքային բնակավայրերում բնակարան կամ տուն գնելը, սահմանվող գումարի չափն ավելացնելու փոխարեն վատթարացվում են պայմանները՝ պետության կողմից կանխավճարի աջակցության չափը է սահմանվում 2.500.000 դրամը, նախկին 2.800.000 դրամի փոխարեն, անմիջապես կառուցապատողից ձեռք բերելու դեպքում վարկառուի համար տարեկան տոկոսադրույքը կազմելու է 6%, նախկին 4%-ի փոխարեն, երկրորդային շուկայի համար 8% է կազմելու… Ի օգուտ ծրագիր շահառու դառնալու ցանկացողների ոչ մի դրական փոփոխություն չկա, միայն ի վնաս: Ու նման նախագծերը ընթացքավորելով բարձրացվու՞մ է զինվորական ծառայության գրավչությունը, իհարկե ոչ, այլ ճիշտ հակառակը: Առաջարկում եմ լրամշակել նախագիծը, ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան առավելագույն արժեքը սահմանել՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայական միջին գները, պետության կողմից կանխավճարի աջակցության չափ սահմանել բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման պայմանագրային արժեքի նվազագույնը 15%, իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը և պետության կողմից սուբսիդավորման տոկոսավճարի չափը թողնել նույնը, եթե հնարավորություն չկա վարկառուի համար վարկի տարեկան տոկոսադրույքը նվազեցնելու և սուբսիդավորման տոկոսավճար ավելացնելու: Այդ դեպքում ինչ -որ տեղ ծրագիրը կարող է համարվել «մատչելի և արտոնյալ պայմաններով»: | Չի ընդունվել Որոշման մեջ նշված առավելագույն սահմանաչափը ծրագրային հաշվարկների արդյունք է, որևէ ձևով սահմանափակված չէ զինծառայողի իրավունքը` ավելի բարձր արժեքով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման համար, միաժամանակ, ծրագրի պայմանները գործելու են առավելագույն սահմանաչափի նկատմամբ: Կանխավճարի կոնկրետ չափի սահմանումը դրական է և հանդիսանում է ավելացում, տոկոսաչափերը բարձրացվել են` վարկատու կազմակերպությունների (բանկերի) կողմից ծրագրին մասնակցելու գրավչություն տալու նպատակով, ինչը ևս զինծառայողների շահերից է բխում: Ծրագրի մատչելի և արտոնյալ բնույթը ներառում է պետական միջոցների հաշվին կանխավճարը, համապատասխան տոկոսների սուբսիդավորումը և լրացուցիչ երաշխիքները: | Փոփոխություն կատարված չէ: |