Добавить в избранное

«Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                        _______________ 2023 թվականի N ___ Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ՎՃԱՐՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Կառավարությունը որոշում է.

Սահմանել՝

  1. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։
  2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին վճարման ժամանակացույցը՝ համաձայն հավելված 2-ի։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

 

 

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

---- ---- -ի N ---Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ջրային  օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին, 37.1-ին, 37.1.1-ին, 37.2-րդ  հոդվածներով սահմանված՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի (այսուհետ` դրամագլուխ) ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:
  2. Օրենսգրքի 37.1.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի հատկացումները կատարվում են ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից՝ սույն կարգի համաձայն։
  3. Դրամագլխին գումարները հատկացվում են նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:
  4. Նախնական հատկացման չափը հաշվարկվում է դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի առնվազն 15 տոկոսի չափով։ Հաշվարկման բազային չափը ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության հայտին կից ներկայացվող մասնագիտական կազմակերպության կողմից կազմված նախահաշվային փաստաթղթերով (այսուհետ` Նախահաշիվ) նախատեսված հորատանցքի լուծարման աշխատանքների նախահաշվային արժեքն է։
  5. Հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքներ իրականացնելուց առաջ կատարվում է նախահաշվային արժեքների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով ընթացիկ շուկայական գները։
  6. Հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքներ իրականացնելուց հետո ջրօգտագործողի կողմից դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ջրօգտագործողին:
  7. Նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է սույն կարգի 2-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
  8. Նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից ընթացիկ հատկացումները կատարվում են ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի յուրաքանչյուր տարվա համար՝ սույն կարգի 2-րդ հավելվածի 2-րդ կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
  9. Ընթացիկ հատկացումների չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

 

 

  ՀԲ-ՆՀ

ԸՀ =

 

_________

 

 

Ժ

 

որտեղ`

1) ԸՀ-ն դրամագլխին կատարվող տարեկան ընթացիկ հատկացումների չափն է.

2) ՀԲ-ն դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է.

3) ՆՀ-ն դրամագլխին կատարվող նախնական հատկացման չափն է.

4) Ժ-ն ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար ընթացիկ հատկացումների՝ սույն կարգի 8-րդ կամ 10-րդ կետով սահմանված ժամկետն է (տարիներով):

  1. 10. Ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ շահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործողի կողմից դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է սույն կարգի 2-րդ հավելվածի 3-րդ կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, իսկ ընթացիկ հատկացումները կատարվում են երեք տարվա ընթացքում՝ սույն կարգի 2-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
  2. Եթե հաշվետու տարվա արդյունքներով ջրօգտագործողի կողմից վճարված և Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարումը հավաստող փաստաթղթով հավաստված գումարը գերազանցում է տվյալ ջրօգտագործողի ենթահաշվում առկա մնացորդի գումարը, ապա այդ դրական տարբերության չափով պակասեցվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա համար նախատեսված ընթացիկ հատկացման գումարը:
  3. Ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց սահմանված չլինելու դեպքում հատկացումները կատարվում են ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ժամկետի յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 20-ը, բացառությամբ ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի վերջին տարվա։
  4. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին և օգտագործվում են բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար:
  5. Հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար դրամագլխից գումար ստանալու նպատակով ջրօգտագործողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների ծավալների համաձայն կազմված կատարողական ակտերը:
  6. Փաստացի իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների գնահատման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման հարցերով աշխատանքային հանձնախումբ (այսուհետ` հանձնախումբ)։
  7. Իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների կատարողական ակտերը լիազոր մարմին ներկայացվելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացում դրանք տրամադրվում են հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման հարցերով աշխատանքային հանձնախմբին՝ իրականացված աշխատանքների՝ կատարողական ակտերին համապատասխանության որոշման նպատակով։
  8. Հանձնախումբը սույն կարգի 16-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում եզրակացություն՝ ջրօգտագործողի կողմից փաստացի իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների՝ կատարողական ակտերում ներկայացված աշխատանքների ծավալին համապատասխանելու, մասնակի համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ։
  9. Լիազոր մարմնի ղեկավարը, հանձնախմբի եզրակացության հիման վրա, այն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ջրօգտագործողին կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար դրամագլխից կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին համապատասխան գումար տրամադրելու կամ մասնակի տրամադրելու կամ չտրամադրելու մասին հրաման։
  10. Կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար գումար տրամադրելու, մասնակի տրամադրելու կամ չտրամադրելու մասին ընդունված հրամանի պատճենը լիազոր մարմնի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ֆինանսների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին և երեք աշխատանքային օրվա ընթացքում, թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ջրօգտագործողին։
  11. Ֆինանսների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար գումար տրամադրելու կամ մասնակի տրամադրելու մասին ընդունված հրամանի պատճենը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրօգտագործողին ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխից վճարում է համապատասխան գումարը։
  12. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից կառավարության սահմանած կարգով այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը այլ անձի փոխանցվելու դեպքում, փոխանցման պայմանագրով ընդունողը պարտավորվում է ընդունել ջրօգտագործման թույլտվությունից բխող դրամագլխին հատկացումներ կատարելու վերաբերյալ պարտադիր պահանջը։
  13. 22. Ջրօգտագործման թույլտվությունը դադարած կամ ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքները կամ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով վճարումները չկատարելու դեպքում լիազոր մարմինը դիմում է դատարան՝ դատական կարգով չվճարված գումարները բռնագանձելու համար։
  14. 23. Ջրօգտագործողի կողմից կոնսերվացման կամ լուծարման աշխատանքները չիրականացվելու կամ մասնակի իրականացվելու դեպքում, լիազոր մարմնի ղեկավարը հրաման է ընդունում՝ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, դրամագլխի միջոցների հաշվին կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

---- ---- -ի N ---Ն որոշման

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՎՃԱՐՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

  1. Հորատանցքի միջոցով ջրառ իրականացնելու նպատակով նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է ջրօգտագործման թույլտվության ստացման օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Հորատանցքի միջոցով ջրառ իրականացնելու նպատակով նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին ընթացիկ հատկացումները կատարվում են ջրօգտագործման թույլտվության տրամադրման օրվան հաջորդող տարիների նույն օրը՝ մինչև գործողության ժամկետի ավարտը։
  3. Ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ շահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործողի կողմից դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում։
  4. Ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ շահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործողի կողմից դրամագլխին ընթացիկ հատկացումները կատարվում են երեք տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարվա ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի ավարտման օրը։
  • Обсуждалось

    06.04.2023 - 27.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Охрана природы, Финансовая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3353

Принт