ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 248-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 248-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը սահմանելու մասին» N 248-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 237-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով․
2) Որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 138-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածին» բառերով.
3) Հավելվածի 2-րդ կետում «այն մաքսային մարմնի կողմից, որի նախաձեռնությամբ նշված անձինք ներգրավվել են մաքսային փորձաքննությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ՝ Կոմիտե)» բառերով․
4) Հավելվածի 3-րդ կետում «մաքսային մարմնի ղեկավարի անունով» բառերը փոխարինել «Կոմիտե» բառով․
5) Հավելվածի 5-րդ կետի 1-ին նախադասության մեջ «մաքսային մարմնի» բառերը փոխարինել «Կոմիտեի» բառով, իսկ 2-րդ նախադասությունը հանել․
6) Հավելվածի 6-րդ կետում «Մաքսային մարմինը» բառերը փոխարինել «Կոմիտեն» բառով, իսկ «հոդվածով ամրագրված դեպքերի» բառերից հետո լրացնել «՝ մերժման հիմքերի մասին սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում տեղեկացնելով դիմումատուին» բառերը․
7) Հավելվածի 7-րդ կետում «մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) մասին որոշումն ընդունելուց» բառերը փոխարինել «իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումի ուսումնասիրությունից հետո» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
06.04.2023 - 21.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2374
Принт