Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ և բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 15-րդ, 18-րդ կետերից պահանջներից:

ՀՀ օրենսդրությամբ սահմանվում են մի շարք իրավունքներ և հնարավորություններ կալանավորված անձանց և դատապարտյալների կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար` նրանց իրավունք վերապահելով ունենալու տեսակցություններ, հեռախոսազանգեր, վարելու նամակագրություն և այլն:

Միաժամանակ, ստացվում է, որ նման կարգավորման պարագայում խնդիր է առաջանում այն կալանավորաված անձանց և դատապարտյալների պարագայում, ովքեր հաճախ չեն կարողականում օգտվել տեսակցություններից և հեռախոսազանգերից` մտերիմների արտերկրում գտնվելու և արտերկրի հետ հեռախոսակապի թանկ սակագների պատճառով:

ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանվում է օրենքի առջև դատապարտյալների հավասարության սկզբունքը, և ըստ այդմ առկա է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հավասար մոտեցում դրսևորելու անրհրաժեշտություն: Ըստ այդմ Նախագծի գործողությունը տարածվում է ոչ միայն օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների վրա, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, այլև կալանավորված անձանց կամ դատապարտյալների, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից՝ այդպիսով բացառելով տարբերակված մոտեցումը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև:

Դատապարտյալի ուղղման և վերաինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը: Ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը նպաստում է նաև անազատության մեջ գտնվող անձանց օրինապահ վարքագծի խթանմանը և նրանց մոտ առողջ կենսակերպի ամրապնդմանը:

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (այսուհետ՝ ԽԿԿ) իր 2-րդ ընդհանուր հաշվետվության մեջ կարևորել է ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապը, որի ապահովման նպատակով նրանց պետք է տրամադրվեն իրենց մերձավոր ազգականների հետ հարաբերությունները պահպանելու ողջամիտ հնարավորություններ: Ուղղորդող սկզբունքը պետք է լինի արտաքին աշխարհի հետ կապը խթանելը, իսկ այդպիսի շփման սահմանափակումները պետք է հիմնված լինեն միայն բացառիկ բնույթի անվտանգության նկատառումների վրա:

ԽԿԿ-ն նաև շեշտել է, որ պետք է ճկունություն ցուցաբերել տեսակցություններին և հեռախոսազանգերին վերաբերող կանոններում այն ազատությունից զրկված անձանց դեպքում, որոնց մերձավոր ազգականները հեռու են գտնվում (դրանով իսկ կանոնավոր տեսակցությունները դառնում են ոչ պրակտիկ): Օրինակ՝ վերջիններիս կարելի է թույլատրել կուտակել տեսակցության ժամանակը և (կամ) իրենց մերձավոր ազգականների հետ հեռախոսով խոսելու բարելավված հնարավորություն ընձեռել (տե´ս ԽԿԿ-ի գործունեության մասին 2-րդ ընդհանուր զեկույցը, որն ընդգրկում է 1991 թվականի հունվարի 1-ից դեկտեմբեր 31-ը ընկած ժամանակահատվածը, կետ 51):

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Խորոշենկոն ընդդեմ Ռուսաստանի գործով նշել է, որ մի շարք երկներում (օրինակ՝ Խորվաթիա, Գերմանիա, Շվեդիա և Շվեյցարիա), մերձավոր ազգականների հետ կանոնավոր տեսակցությունները անց են կացվում որպես կանոն առանց հսկողության, քանի դեռ անվտանգության հետ կապված և (կամ) այլ հատուկ մտահոգություն առկա չէ: Այլ կերպ ասած՝ պետությունը ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների հետ տեսակցությունների ընթացքում սահմանափակումներ կիրառելիս պետք է ճկունության ցուցաբերի՝ յուրաքանչյուր դեպքում որոշելով թե արդյոք նման սահմանափակումները անհրաժեշտ է կիրառել, կամ այն կիրառվել է պատշաճ կերպով (տե՛ս, mutatis mutandis, Մոիսեևն ընդդեմ Ռուսաստանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 62936/00, կետեր 254-255), հատկապես, երբ հարցը վերաբերում է դատապարտված անձանց: Այս առումով Դատարանը խախտում արձանագրելիս վկայակոչել է Թրոսինի գործով կայացրած իր վճիռը, որում ազգային օրենսդրությունը սահմանում էր ցմահ ազատազրկման դատապարտված բոլոր անձանց մերձավոր ազգականների հետ տեսակցությունների հաճախականության, տևողության և այլ պայմանների նկատմամբ մեխանիկորեն կիրառվող սահմանափակումներ՝ 10 տարի շարունակ (Խորոշենկոն ընդդեմ Ռուսաստանի 2015 թվականի հունիսի 30-ի վճիռը, գանգատ թիվ 41418/04, կետեր 83, 125 և 126):

Նախագծով առաջարկվող կարգավորումների նման կարգավորում է նախատեսում նաև Լեհաստանի քրեակատարողական օրենսգրքի 105-րդ հոդվածը` նախատեսելով կապի այլ միջոցներից (բացառությամբ տեսակցությունների, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային ծանրոցների և դրամական փոխանցումների) օգտվելու հնարավորություն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև հնարավոր կլինի ստեղծել լրացուցիչ պայմաններ ապահովելու անազատության մեջ գտնվող անձանց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը:

 

  • Обсуждалось

    17.11.2017 - 02.12.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9264

Принт