Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ 

2023 թվականի N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման /այսուհետ՝ որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանից ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի,» բառերը հանել․

2) որոշման 2-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) համար» բառերով․

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել․

3) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների» բառերը փոխարինել «Ծառայության» բառով․

4) որոշման 2-րդ հավելվածով հաստատված N 1 ձևի Պայմանագրի նախաբանում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

  • Обсуждалось

    05.04.2023 - 20.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2688

Принт