«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _________________ 2023 N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸեվ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
« » ______________ N…-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Սույն Հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և կիրառվող մեթոդաբանությունը։
- Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության չորայնության ցուցիչների տեղեկագրում ընդգրկված Սելյանինովի հիդրոթերմիկ խոնավության գործակիցը և մեթոդաբանությունը կիրառելի է Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման համար։
- Սույն Հավելվածի իմաստով կիրառվող հասկացություններն են՝
- Սելյանինովի հիդրոթերմիկ խոնավության գործակից (այսուհետ՝ ՀԹԳ, [մմ/0C])՝ գործակից, որը հաշվարկվում է չորրորդ ենթակետում բերված բանաձևով,
- ցուցանիշ՝ օդերևութաբանական պարամետրեր, որոնք օգտագործվում են Երաշտի պայմանների հաշվարկման համար,
- երաշտի ինտենսիվություն՝ որոշակի ժամանակահատվածում կոնկրետ տեղանքի չորության վիճակ, որը գնահատվում է օդերևութաբանական կայանների դիտարկումներից ստացված համապատասխան ցուցանիշների կիրառմամբ,
- հարակից տարածքներ՝ օդերևութաբանական կայանների դիտարկումներից դուրս տարածքներ:
- Երաշտային պայմանների հաշվարկման հիմնական ցուցանիշներն են տեղումները և ջերմաստիճանը։
- ՀԹԳ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Որտեղ`
∑R – մթնոլորտային տեղումների քանակի գումարն է գնահատվող տասնօրյակի և դրան նախորդող երկու տասնօրյակների համար,
∑T - 10°C -ից մեծ կամ հավասար միջին օրական ջերմատիճանների գումարն է գնահատվող տասնօրյակի և դրան նախորդող երկու տասնօրյակների համար։
- Սելյանինովի ՀԹԳ-ի արժեքների հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ՝
- Շատ ուժեղ 0-0.19 (կարգ 1),
- Ուժեղ0.2-0.39 (կարգ 2),
- Միջին 0.4-0.6 (կարգ 3),
- Թույլ 0.61-0.75 (կարգ 4),
- Երաշտի բացակայություն 0.76-5.0 (կարգ 5)։
- Հայաստանի կլիմայական պայմաններում տարվա տաք ժամանակահատվածում՝ պայմանավորված Հայաստանի լեռնային ռելիեֆով, տեղային տեղումներով և կոնվեկտիվ պրոցեսներով, երաշտի ինտենսիվության ճշգրիտ գնահատման համար լրացուցիչ իրականացվում է սինօպտիկական իրավիճակի, օդերևութաբանական ռադարի և արբանյակային դիտարկումների վերլուծություն։
-
Обсуждалось
04.04.2023 - 25.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Охрана природы, Территориальное управление и развитие, Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2806
Принт