Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետից հանել «Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթեր (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր), ինչպես նաև» բառերը։

Հոդված 2 Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․Հարկային պարտավորությունը Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետներում չկատարվելու կամ մասնակի կատարվելու դեպքում հարկային մարմինը իսկ տեղական հարկերի ու տեղական վճարների մասով՝ տեղական ինքնակառավարման մարմինը իրավասու են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ, ինչի  վերաբերյալ հարկ վճարողը իր տեղեկացված լինելու հավաստումը տրամադրում է Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվարկները ներկայացնելու պահին:»։

Հոդված 4. Օրենսգրքի 398-րդ հոդվածի՝

1)  5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 «5. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, պարտավորությունների առաջացման օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից հանձնարարություն է ուղարկվում Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին՝ հարկային պարտավորությունների չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչի մասին հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջի միջոցով  տեղեկացվում է հարկ վճարողը։

Սույն մասով նախատեսված պարտավորությունների  մասին պարտավորությունների առաջացման օրը հարկ վճարողին հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջի միջոցով  ուղարկվում է հիշեցում։»։

5.1-ին մասը ուժը կորցրած ճանաչել․

5.2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«5.2. Օրենքով հարկեր վճարելու պարտականություն ունեցող և օրենքով սահմանված հարկային հաշվարկ չներկայացրած ֆիզիկական անձ հարկ վճարողների չվճարված հարկային պարտավորությունների գանձումը կարող է իրականացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։ Վարույթի շրջանակներում փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման հասցեով: Փոստային կապի միջոցով փաստաթղթերը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, և փաստաթղթերն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրվանից: Չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմինը Օրենսգրքի 19-րդ բաժնով  սահմանված կարգով ձեռնարկում է չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ:»․

3) 6-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սույն մասով սահմանված ժամկետում չվճարվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից հանձնարարություն է ուղարկվում Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին՝ հարկային պարտավորությունների չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչի  մասին հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջի միջոցով  տեղեկացվում է հարկ վճարողը։»։

4) 7-րդ մասում «գանձման (վճարման)» բառերը փոխարինել «վճարման» բառով։

Հոդված 5. Օրենսգրքի 429-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ․

«Գույքի արգելանքը կիրառվում է հարկ վճարողի բանկային հաշիվների և բանկային հաշիվներում  առկա դրամական միջոցների  տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի՝ հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել։ Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի (այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի) և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:»։

Հոդված 6․ Օրենսգրքի 430-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենսգրքի 431-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ․

«1․Օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված դեպքերում հարկ վճարողի բանկային հաշիվների և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ չկատարված պարտավորությունները « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարելու նպատակով։ Հարկային մարմնի կողմից Ծառայություն է ներկայացվում  հարկ վճարողի անունը, ազգանունը, կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում,  արգելադրված դրամական միջոցների չափը կամ դրանց բացակայությունը և արգելանք դնելու իրավական հիմքերը:Հարկային մարմնի և Ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման կարգը և ձևաչափը հաստատվում է Կառավարության որոշմամբ։»։

  • 2-7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«8. Արգելանք դնելու մասին հանձնարարականը պարտադիր է բոլոր առևտրային բանկերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:»:

     Հոդված 8. Օրենսգրքի 432-րդ հոդվածի`

     1) 1-ին մասի`

     ա. 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

     բ. 2-րդ կետից հանել «կամ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորության գումարը գանձվել է» բառերը,

     գ. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

     «4) հարկ վճարողի չկատարված պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով Ծառայության կողմից արգելանք է կիրառվել հարկ վճարողի գույքի նկատմամբ։»,

     2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

     Հոդված 9. Օրենսգրքի 433-րդ հոդվածի`

     1) 1-ին մասում «որոշումը» բառը փոխարինել «հանձնարարականը» բառով,

     2) 2-րդ 3-րդ, 7-րդ և 8-րդ մասերում «որոշում» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «հանձնարարություն» բառով և դրա հոլովաձևերով:

     Հոդված 10. Օրենսգրքի 434-րդ և 435-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

     Հոդված 11Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2024 թվականի հունվարի 1-ից և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած հարկային պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով։
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած և՝ չկատարված կամ չգանձված հարկային պարտավորությունների ապահովման՝ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-6-րդ մասերով սահմանված արգելանքի հանձնարարության տրման 3-օրյա ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-րդ օրվանից և չկատարված հարկային պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները։

 

  • Обсуждалось

    04.04.2023 - 19.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2580

Принт

Связанные документы / ссылки