В стадии разработки
«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածում, ինչպես նաև Օրենսգրքի մյուս հոդվածներում «Անտառային ֆոնդի հողեր» բառերից հանել «ֆոնդ» բառը:
Հոդված 2. Օրենսգիրքի 64-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ, նոր խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 65. ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ, ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ
Հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրսբերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 74-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 75-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 75. Անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ, նոր խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 79. ՀԻԿԻԶՄԱՆ ԿԱՄ ԿՐԱԿԻ ՀԵՏ ԱՆՓՈՒՅԹ ՎԱՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԾԱՌԵՐԸ, ԹՓԵՐԸ, ՄԱՏՂԱՇԸ ԵՎ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ
Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
-
Обсуждалось
16.11.2017 - 01.12.2017
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8807
Принт