Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 20-ի թիվ 157-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ վարչապետի 09.02.2023թ. ««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 143-Ա որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումն ապահովելու նպատակով:

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 20-ի «Փոստային կապի ոլորտում մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հղում կատարել կոնկրետ լիազորող նորմին:

Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարության 2005թ. մարտի 10-ի թիվ 292-Ն որոշմամբ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 4-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։          

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի փաթեթի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

 

  • Обсуждалось

    31.03.2023 - 15.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Почтовая связь

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2741

Принт