ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասում «իր խնդիրներն» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի՝ օրենսդրությամբ նախատեսված գործառույթներն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «տուժած» բառից հետո լրացնել «ընտանիքում բռնության ենթարկված,» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
« » 2023 թ.
ք․ ԵՐԵՎԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետ՝
«6) օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը պահպանելը, եթե այն չի հանդիսանում հանցագործությունների խափանման կամ բացահայտման համար անհրաժեշտ միակ միջոցը:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Սույն մասում նախատեսված ստորաբաժանումներից բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում այլ ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման և օրենքով նրանց առջև դրված խնդիրների լուծման համար՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների ղեկավարի կողմից հաստատված դեպքերում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
« » 2023 թ.
ք․ ԵՐԵՎԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հինգերորդ մաս՝
«Բռնության ենթարկված երեխայի ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ մաս՝
«Երեխայի անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների և իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ և այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
« » 2023 թ.
ք․ ԵՐԵՎԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ստորաբաժանման» բառը փոխարինել «լիազորություն ունեցող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ոստիկանությունը» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության (ասյուհետ՝ ոստիկանություն)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում, 7-րդ հոդվածի 8-րդ մասում, 8-րդ հոդվածի 9-րդ մասում, 11-րդ հոդվածի 3-րդ մասում և 22-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառից հետո լրացնել «իրավասու» բառը:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետում «մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը: Մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի» բառերով, իսկ «ոստիկանության պետը» բառերը փոխել «սահմանում է ներքին գործերի նախարարը».
2) 4-րդ կետում առաջին «իր համապատասխան ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու ծառայողների» բառերով, իսկ երկրորդ «իր համապատասխան ծառայողների» բառերը՝ «նրանց» բառով.
3) 6-րդ կետում «մշակում» բառը փոխարինել «կիրառում» բառով, իսկ «իր համապատասխան» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու» բառերով, ինչպես նաև «նպատակով» բառից հետո լրացնել հետևյալ բառերը «: Վտանգի գնահատման չափորոշիչները սահմանում է ներքին գործերի նախարարը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետ՝
«8) ապահովում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված և ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների առնչությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «և առողջությանն» բառերը փոխարինել «, առողջությանը կամ հիմնարար իրավունքներին կամ ազատություններին» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
« » 2023 թ.
ք․ ԵՐԵՎԱՆ