В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
- ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պայմանագրերի կնքման ժամկետի երկարացման արդյունքում թիվ 3 հավելվածում ընդգրկված բնակելի տարածքների բնակիչներին նվիրատվության պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրմամբ,
- Թիվ 2 հավելվածում ընդգրկված, բայց չբնակեցված բնակելի տարածքների՝ հավելվածի ցանկից հանմամբ, դրանով իսկ հնարավորություն տալով արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ անբարեկարգ, անմխիթար, երբեմն նաև վթարայնություն ունեցող տարածքների հետագա կառավարման ուղղությամբ,
- Բնակեցված, սակայն հավելված 2-ի ցանկում չընդգրկված նոր բնակելի տարածքի ընդգրկմամբ, ինչը հնարավորություն կտա այնտեղ բնակվող քաղաքացիների հետ կազմակերպել նվիրատվության գործընթաց:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
ՀՀ Արմավիրի մարզպետը 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10282-2022 գրությամբ տեղեկացրել է, որ Որոշման շահառու հանդիսացող քաղաքացիներից ոմանք, տարբեր հանգամանքներով պայմանավորված, չեն ներկայացել և Որոշմամբ սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չեն հասցրել կնքել, միաժամանակ խնդրելով վերանայել Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը: ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ենթակայության՝ Որոշման թիվ 3-րդ հավելվածում ընդգրկված բնակելի տարածքներից ևս ոչ բոլոր բնակիչների հետ են սահմանված ժամկետում կնքվել նվիրատվության պայմանագրեր. ավելի քան 6 տասնյակ բնակելի տարածքների բնակիչների հետ՝ կախված տարբեր հանգամանքներից, դեռևս պայմանագրեր չեն կնքվել: Կոմիտեն պայմանագրերի կնքման ժամկետի փոփոխության՝ երկարացման հետ կապված, կարծիքների ներկայացրել շահագրգիռ մարզպետարաններ և ստացել դրական կարծիք, միևնույն ժամանակ վերջիններիս մի մասը ևս տեղեկացրել են, որ Որոշման թիվ 3 հավելվածի ցանկում ընդգրկված բնակիչների մի մասի հետ դեռևս պայմանագրեր չեն կնքվել:
Միաժամանակ, Որոշման հավելված 2-ում առկա են բնակելի տարածքներ, որոնք բնակեցված չեն: Կոմիտեն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի 97-րդ կետով սահմանված միջոցառումների (բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, այդ նպատակով պետական սեփականություն համարվող հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացի ավարտում) կատարումը պատշաճ ապահովելու նպատակով համապատասխան գրություններով դիմել է մարզպետարաններ՝ ճշտելով նաև Կոմիտեի տնօրինությանը հանձնված և մարզերում գտնվող ուսուցչի տներում՝ չբնակեցված բնակելի տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը: Հավաքագրված տեղեկատվության արդյունքում նպատակահարմարություն է առաջացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ, Վարդաձոր Դպրաբակի համայնքների, ՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղի 2-րդ փող., հ. 2, Ուրասարի համայնքի 2-րդ փողոցի 34, Ուռուտ գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 2/2, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 12-րդ փողոցի 4/1 հասցեների ուսուցչի տների չբնակեցված բնակելի տարածքները հանել Որոշման թիվ 2 հավելվածի՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկում՝ հետագա կառավարումն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով:
Ինչ վերաբերում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի համայնքում գտնվող ուսուցչի տանը՝ հավելվածի 24-րդ տողում նշված անշարժ գույքը՝ համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից տրամադրված տեղեկատվության, 1996 թվականին տրամադրվել է համայնքի մանկապարտեզին, Կոմիտեի 06.05.2011 թվականի հանձնման-ընդունման ակտում կատարվել է փոփոխություն՝ ակտին կից ցանկում նշված ուսուցչի տուն՝ 330 քմ. և օժանդակ պահեստ՝ 140 քմ. տողերը չեղյալ են ճանաչվել։
Թվով 2 բնակելի տարածքներ՝ Որոշման թիվ 2 ցանկի 80-րդ և 97-րդ կետերի բնակելի տարածքները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանից հանձնվել են Կոմիտեի տնօրինությանը:
Միաժամանակ հայտնում եմ, որ Կոմիտե են դիմել ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ համայնքում գտնվող «Այգավան կայարանի նախկին վարչական շենքում» բնակվող քաղաքացիները՝ իրենց բնակարանները սեփականաշնորհելու խնդրանքով։ Նշված անշարժ գույքը Կոմիտեի տնօրինությանն է հանձնվել 12.12.2011 թվականի հանձնման-ընդունման ակտով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից, սակայն ընդգրկված չէ ՀՀ կառավարության վերոնշյալ Որոշման հավելվածում, ուստի առաջարկվում է վերոնշյալ հասցեն ընդգրկել Որոշման թիվ 2 հավելվածում։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կոմիտեի կողմից նախապատրաստվել է Նախագիծը, որով առաջարկվում է Որոշման մեջ կատարել փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում 2022 թվականի դեկտեմբերի 30-ը թվերը և բառերը փոխարինել 2024 թվականի դեկտեմբերի 30-ը թվերով և բառերով։
2) Որոշման N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել ցանկի 21-24-րդ, 53.3-րդ, 53.5-րդ, 53.6-րդ, 53.8-րդ, 80-րդ և 97-րդ կետերը,
բ. 53.16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.17-53.19-րդ կետերով.
«
53.17. |
ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, ԳՅՈՒՂ ՆԻԳԱՎԱՆ, 7-ՐԴ ՓՈՂ., ՇԵՆՔ 2 |
53.18. |
ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, ԳԵՂԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, 6-ՐԴ ՓՈՂ., 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, N 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ |
53.19. |
ԱՅԳԱՎԱՆ ԿԱՅԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ՈՍԿԵՏԱՓ ՀԱՄԱՅՆՔ, ԿԱՅԱՐԱՆԱՄԵՐՁ 13 |
»:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպման շարունակականության ապահովումն է, սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն է:
Կարգավորման նպատակը և բնույթը: Բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպում, չբնակեցված բնակելի տարածքների արդյունավետ կառավարում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:
Ակնկալվող արդյունքը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ նվիրատվության ներկայացված բնակելի տարածքների նվիրատվության վերաբերյալ պայմանագրերի կնքումն է, բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպման շարունակականության ապահովումն է, ինչպես նաև չբնակեցված բնակելի տարածքների արդյունավետ կառավարումն է:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 97-րդ կետի հետ՝ Բնակչության սոցիալտնտեսական խնդիրների լուծում, այդ նպատակով պետական սեփականություն համարվող հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացի ավարտում։
-
Обсуждалось
29.03.2023 - 13.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 2634
Принт