В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
4 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։
Ըստ այդմ, անհրաժեշտ է Օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ։
Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման ընդունումից հետո մեկ անգամ է կատարվել փոփոխություն՝ 2021 թվականին, որով ընդամենը հստակեցնել է «Միասնական սոցիալական ծառայություն» եզրույթը։
Մինչդեռ, 2012 թվականից հետո ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք չեն իրացվել Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին և կենսաթոշակային օրենսդրությամբ 2012 թվականից հետո կատարված փոփոխություններին։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝
- պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ` Շտեմարան) ներառի ոչ միայն կենսաթոշակ, այլ նաև պատվովճար, ամենամսյա պարգևավճար, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վնասի փոխհատուցման գումարներ նշանակելու մասին դիմումի հիման վրա կամ սահմանված դեպքերում կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելը,
- Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ 2021-2022 թթ․ ժամանակահատվածում կատարված փոփոխություններին համապատասխան հստակեցնել 1992-2003 թթ․ և 2004-2012 թթ․ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստելու կարգը՝ ըստ բազայում առկա տեղեկատվության,
- որպես կենսաթոշակը ինքնաշխատ դադարելու դեպք նախատեսել նաև անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի՝ տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը (համաձայն կենսաթոշակային օրենսդրության),
- «հաշմանդամության խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով, «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով,
- «հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տեղեկատվական շտեմարան»,
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ծախսերի և եկամուտների ավելացում նախատեսված չեն:
-
Обсуждалось
28.03.2023 - 13.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2529
Принт